3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Պետք չէ զարմանալ, որ խուժանավարի կրակում են. Լարիսա Ալավերդյան

Թեմա

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով` 2020 թվականի ցեղասպանական ագրեսիայի արդյունքները ոչ թե Ադրբեջանինն են, այլ Թուրքիայինը:

— Ադրբեջանն ինքն էլ շատ լավ գիտի, որ իր բանակը ոչ մի բանի ունակ չէ: Ադրբեջանական բանակը 1918 թվականից չի ունեցել որեւէ հաղթանակ: Նա պարտվել է ամբողջովին 90-ականների սկզբին, երբ  միայնակ փորձում էր պատերազմել, թեեւ հայր Ալիեւը էլի վարձկաններ էր հրավիրել: Ադրբեջանը տանուլ է տվել պատերազմը դեռ չկազմավորված եւ նոր-նոր կազմավորվող Արցախի պաշտպանության բանակին: Չնայած ունեցած զինամթերքին ու աջակցությանը, Ադրբեջանը խայտառակ ձեւով պարտվել է, շեշտում եմ` հենց Արցախի պաշտպանության բանակին: Դրա լավագույն վկայությունն են ուղղակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի նամակները ՊԲ այն ժամանակվա ղեկավարին: Ուստի` եթե չլիներ Թուրքիայի ուղղակի կառավարումը, եթե ԳՇ պետը Թուրքիայից նշանակված չլիներ, եթե չլինեին վարձկանները եւ այլն, մի կողմի համար ողբերգական, մյուսի կողմից՝ հանցագործ արդյունքները չէին գրանցվի: Դեռ կգա ժամանակը, որ ե՛ւ Թուրքիան՝ որպես կազմակերպիչ, ե՛ւ Ադրբեջանը՝ որպես կատարող այդ ցեղասպանական ագրեսիայի, կկանգնեն ոչ միայն պատմության դատի առջեւ, այլեւ` իրական միջազգային դատարանների: Իսկ ահա այսպիսի գործողությունները, ինչպիսիք Ադրբեջանն այսօր անում է՝ այստեղից-այնտեղից կրակելով խաղաղ բնակիչների կամ պարզապես դիրքում կանգնած զինվորի վրա, հենց ադրբեջանական բանակի ձեռագիրն է: Պետք չէ այսօր զարմանալ, որ նրանք միայն այսպես խուժանավարի այս անկյունից, այն անկյունից կրակում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ