Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Եթե դու ընդդիմադիր ես, իշխանության հետ «ալիշ-վերիշների» մեջ չպետք է լինես. Մարգարիտ Եսայան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ:

«ՆՍՏԵԼ ԻՐԱՐ ՄԵՋ ԻՆՉ-ՈՐ «ԲԱԶԱՐՆԵՐ» ԵՆ ԱՆՈՒՄ, ԵՍ ԱՅԴ «ԲԱԶԱՐՈՒՄ» ՉԿԱՄ»

— Իշխանության հետ ամեն ինչ պարզ է, իսկ ի՞նչ է կատարվում ընդդիմադիր դաշտում: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ասում էր, որ իրենց օրակարգով են  վերադառնում խորհրդարան, բայց մասնակցեցին իշխանության հրավիրած արտահերթ նիստին, հիմա էլ իշխանությունն է այսօր մասնակցելու իրենց հրավիրած արտահերթ նիստին: Էլ չասենք ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատներ վայր դնելու գործընթացի մասին:

— Շատ ցավոտ հարց եք տալիս: Մեկ ուզում եմ ասել, որ այդ հարցի պատասխանը չունեմ կամ իմը չէ, բայց մեկ էլ համարում եմ, որ ազնիվ չի լինի, եթե այս հարցին գոնե մասամբ չպատասխանեմ: Տեսեք, զուտ թվաբանություն եթե անենք, «Հայաստան» դաշինքից դուրս են գալիս մարդիկ, հետո մտնելու են այլ մարդիկ: Այսինքն` զուտ թվաբանորեն ընդդիմադիր խմբակցության կազմը, որպես այդպիսին, մնալու է նույնը: Բայց արդյոք ընդդիմադիր գործունեությունն ազգային ժողովում թվաբանությունն է: Այն նաեւ բարոյականություն է: Երբ խոսում ենք իշխանության բարոյականության մասին, պետք է խոսենք նաեւ ընդդիմադիր թեւի մասին եւս: Երբ հայտարարություն է արվում միտինգների, երթերի եւ այլնի  ժամանակ, որպես քաղաքական գործիչ, պետք է հասկանաք, որ այդ հայտարարությունն արեցիր, դրա հետեւից կարո՞ղ ես գնալ, քո քաշն այդքան հերիքո՞ւմ է, որ այդ ծանրաձողը բարձրացնես: Չի կարելի ուղղակի ամեն ինչ դարձնել իրականում ոչինչ: Մինչդեռ ամեն ինչ դարձել է ոչինչ: Ի պատիվ «Պատիվ ունեմ» խմբակցության իմ գործընկերների, ասեմ, որ խորհրդարանում, միջազգային հարթակներում, իրենց հարցազրույցներում եւ  հայտարարություններում, հենց ՀՀԿ-ական պատգամավորներն են, որ աշխատում են, որպես ընդդիմադիր պատգամավոր: «Հայաստան» դաշինքի մասով իմը չէ հարցի պատասխանը, սակայն այնտեղ խժդժություններ կան, ինչն ակնհայտ է: Կուսակցություններից են դուրս գալիս ինչ-որ մարդիկ, մանդատներն են դնում… Հույս ունեմ, որ պղտոր ջրերը կպարզվեն:

— Բայց չէ՞ որ ընդամենը վերջերս լայն քննարկման առարկա էր դարձել, որ իշխանական բուրգն է փլուզվում, ՔՊ-ականների շարքերում են խժդժությունները: Մինչդեռ հիմա նույնը քննարկում ենք ընդդիմության մասին:

— Իրականում ծուռ հայելիների, անբնական, շատ տարօրինակ շրջան ենք ապրում: Այս ամենի բացատրությունն իմ այն միտքն է, որը համոզմունք է դարձել, որ ինչ-որ բան կա մթնոլորտի մեջ, ինչը բոլորիս դարձրել է անկյալ, ոչ տրամաբանական: Էլ ի՞նչ է պետք անել, էլ ինչքա՞ն գիշերները չքնել, ինչքա՞ն սիրտդ ցավի, ու ինչպե՞ս ասես, որ այս վիճակից մեզ ելք է պետք: Այդ ելքը վիրահատական միջամտությունն է եւ այս իշխանությանն ուղղակի հեռացնելը: Հիմա նստել իրար մեջ ինչ-որ «բազարներ» են անում, ես այդ «բազարում» չկամ` որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ, բայց ես էլ որպես քաղաքացի չեմ ընդունում դրանք: Բայց իրենց գործն է, ես չեմ դատավորը, թեպետ դուք ճիշտ եք ասում: Իսկ ՔՊ-ն երբեք չի պառակտվելու, ինչն այնքան պարզ է, թե ինչու: Նրանք շահեր ունեն եւ հասկանում են, որ ոչինչից դարձել են ամեն ինչ, ժողովրդական խոսքով ասեմ` տկլոր ու չփլախ պատրաստ էին ցեխի ու կեղտի մեջ քայլել,  պառկել ցեխոտ մեքենաների ու տրակտորների անիվների տակ, իսկ այսօր լողացել են, ֆրանսիական օծանելիքներ են օգտագործում, մարդ են դարձել, եւ այս վիճակն ատամներով են պահելու: Իրենք ոչինչից դարձել են երկրի ԱԺ պատգամավոր, գործուղման են գնում, մազ են լվանում, մաքուր շորեր են հագնում: Գուցե թվա պարզունակ բան եմ ասում, բայց սա շատ կարեւոր է մարդկային հոգեբանության իմաստով: Հիշեք Նիկոլին մինչեւ պատգամավոր լինելը, հիշեք նրան պատգամավոր եղած ժամանակ եւ հիմա նայեք նրան ու իր կնոջը:

— Կարծում եք` այն, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին էին փորձում դատախազությունով «նեղել», զուտ որոշակի ֆո՞ն էին ստեղծում եւ իրականում ՔՊ-ականների շարքերում հակասություն չկա՞:

— Այդ քայլերն իրականում ինձ չեն հետաքրքրում, որովհետեւ գիտեմ, որ սրանք մանիպուլիացիաների  «մաստեր կլասս» կարող են անցկացնել: Ուղղակի աննկարագրելի են այդ իմաստով: Կարող են ադիբուդիի պես փքվել  այնպես, որ ճպճպոցը լսվի, հետո փսկում են: Սրանք ադիբուդիի քաղաքականություն են իրականացնում, հատկիները գցում են տաք կաթսայի մեջ, եռում է, ուռում են այնպես, որ կափարիչը բացվում ու թափվում է: Իսկ հետո փսկում են ու բոլորը մոռանում են, որովհետեւ հաջորդ օրվա ադիբուդին ոչ մեկ չի ուտում: Խաչատուր Սուքիասյանը, մյուսները հաջորդ օրվա «ադիբուդիներն» են դառնում, որոնք պայթել էին երեկ, բայց այսօր նրանց ոչ ոք չի հիշում: Այս րոպեական քայլերով մարդկանց զբաղեցնում են, շոուն ապահովված է, մարդիկ նայում են, թե` վա՛, տեսեք ինչ ասացին ու վերջ: Հաջորդ օրն արդեն նոր ադիբուդի են ճպճպացնում: Ավելի կարեւոր է, թե սրանք ինչ գործողություններ են անում մեր երկրի եւ պետականության դեմ, իսկ թե ում անունը կգցեն, ում կբռնեն, ում վրա քրեական գործ կհարուցեն, ստից մասկի շոուներ են: Ժողովրդին զբաղեցնում են նրանով, թե տեսա՞ք` Արմեն Աշոտյանին չթողեցին  գործուղման մեկնի: Բայց դրա համար աշխարհով մեկ են խայտառակ լինում, որովհետեւ եվրոպական կարեւոր ազգային կառույցներ հայտարարություն արեցին, թե Աշոտյանին ինչու չեք թողնում դուրս գալ երկրից:

«ԵԹԵ ՀՀ-ՈՒՄ ԿԱ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ, ԱՊԱ ԱՅՆ ՀՀԿ-Ն Է»

— Ի դեպ, որոշ ընդդիմադիրներ տենդերներ են շահում կառավարությունից, ՀՀԿ-ն` քրեական գործեր: Սա որեւէ բացատրություն ունի՞:

— Չգիտեմ, թե ովքեր են տենդերներ շահում, բայց այդ դեպքում եկեք «ընդդիմադիրներ» բառը դնենք չակերտների մեջ, որովհետեւ եթե դու ընդդիմադիր ես, օրենքով պետք է, ինչպես կարգն է, իշխանության հետ «ալիշ-վերիշների» մեջ չլինես: Իսկ եթե դրա մեջ ես, ուրեմն` կներես, լուրջ պետք է կասկածեմ քո ընդդիմադիր լինել-չլինելու մեջ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է ՀՀԿ-ն այդ քրեական գործերը «շահում», այսօր իշխանությունը շատ լավ հասկանում է, որ եթե ՀՀ-ում կա իրական ընդդիմադիր քաղաքական ուժ, ապա այն ՀՀԿ-ն է, որն ունի ռեսուրսներ, կադրեր, անցած ճանապարհ եւ հաստատակամություն` երկիրն այս վիճակից հանելու: Ուզեն-չուզեն, տրաքեն-պայթեն, սիրեն-չսիրեն, ատեն կամ մերժեն, իրենց հոգու խորքում եւ առանձին մասնավոր զրույցներում կոնկրետ փաստերով եմ ասում, իրենք էլ են սա ընդունում: Հիմա իմ խոսքերն ում դուր կգան, ում չեն գա, ով կնեղանա, ով չի նեղանա, ինձ բացարձակ չի հետաքրքրում: ՀՀԿ-ն այսօր անում է իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ: Ուղղակի, այս պահին կուսակցությունը զբաղված է իր տարածքային, շրջանային կառույցների ակտիվացմամբ, ինչը շատ կարեւոր է: Եթե ուզում ենք փոխել այս ամենը, պետք է փոխենք նաեւ մեր աշխատաոճը, մեր ծրագրերը եւ նախանշենք այն ճանապարհը, որով պատրաստվում ենք գնալ: Այս պահին բոլորս զբաղված ենք կուսակցության ներքին, շրջանային, տարածքային, սկզբնական կառույցների գույքագրմամբ: Եվ ասեմ, որ բավականին մարդիկ դիմում են ու ասում, որ ուզում են ՀՀԿ-ական դառնալ: Արդեն ինքս էլ երաշխավորել եմ մի քանի հոգու, հարցնում եմ` ինչո՞ւ եք ուզում դառնալ, ասում են. «Լա՛վ ենք անում, ջղայնացած ենք սրանց վրա»:

— Ժամանակը չէ՞, որպեսզի ՀՀԿ-ն փորձի առաջնորդել պայքարը, ոչ թե` ի նշան սոլիդարության, համաձայնի «Հայաստան» դաշինքի քայլերի հետ, որովհետեւ ակնհայտ է, որ նրանց օրակարգով համատեղ գործողություններն արդյունք չեն տալիս:

— Հույս ունեմ, որ այդ օրն էլ կտեսնենք, որովհետեւ էլի եմ ասում` եթե այսօր Հայաստանում կա իրական ընդդիմություն եւ իրական քաղաքական միավոր, որն ունի նպատակ փրկել պետականությունը, Արցախի խնդիրը լուծել հայնանպաստ, ՀՀԿ-ն է: Ուրիշ կուսակցությունների անունից երաշխավորված չեմ եւ ոչ էլ ուզում եմ ասել, բայց իմ կուսակցության մասով վստահ ասում եմ, որ որեւէ սեպարատ պայմանավորվածություն, որեւէ «նեյնիմ-մեյնիմ» այս հարցում մեր կուսակցությունը չի ընդունում: Մենք միանշանակ ենք եւ վճռական` պետք է փրկել պետականությունը ՀՀ-ում, պետք է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելի լինի աշխարհում, եւ պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի Արցախի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը ապահովված լինի: Ամեն ինչ պետք է անենք, որ  մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ, ունենանք արժանապատիվ հարաբերություններ, ոչ թե պպզելով ու կոշիկը լիզելով հարաբերվենք, ինչպես սա է անում, իսկ հետո ասում, թե ՀԱՊԿ-ում այս-այս փաստաթղթերը չեմ ստորագրի: Սա ղիզիկություն է, իսկ մենք պետք է տղամարդավարի քաղաքականություն իրականացնենք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի հասնենք մեր նպատակին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված