⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Քաղաքապետարանը կբացատրի, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել Հրապարակի շենքերի «ջանին»․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Այսօր Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիս է տալու, որ բացատրի, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել հրապարակի զարդանախշերի եւ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի «ջանին» ու 8 հազար անցք բացել, որ բոլ-բոլ լույսեր տեղադրեն եւ կառավարության «մութ օրերը» լուսավորեն։

Ավագանու «Իմ քայլի» նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը մեր բոլորի փոխարեն ձեւակերպել է խնդիրը․ «Վանդալները պարզաբանում են, որ հետո անցքերը լցվելու են: Եկեք մեկական դռել վերցնենք՝ գնանք իրենց տների պատերին անցքեր անենք, հետո լցնենք:

Կթողնե՞ն: Վստահ եմ՝ նույնիսկ իրենց երեխաներին մի հատ նկար պատին փակցնել չեն թողնում, որ պատին անցք չլինի, նորոգումը չփչանա»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ