Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում․ ոստիկանություն ահազանգողը աշխատակազմի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի պետն է

Պատահար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 24-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 10։20-ին Երևանի բնակիչ Հակոբ Գրիգորյանը ահազանգել է Արաբկիրի ոստիկանություն և հայտնել, որ մի քաղաքացի առանց թույլտվության՝ մուտք է գործել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իր աշխատասենյակ, դրսևորել ոչ ադեկվատ պահվածք, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել թաղապետարանի բնականոն աշխատանքը։ 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանը, ում քրեական հետախույզները Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել և ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին։  

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Հ․ Գրիգորյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի պետն է։  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ