Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման համար 5 մլրդ դրամ է ծախսվել

Տնտեսություն

Դեկտեմբերի 5-ին նախատեսվում է բավականին մեծ, գունեղ և շքեղ մանկական միջոցառում։ Դա լինելու է «Մանկական եվրատեսիլի» բացման արարողությունը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է հ/ը-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Նախ Հանրապետության հրապարակում կլինեն բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչները և «Կարմիր գորգի» արարողություն է լինելու։ Արարողություն ենք ունենալու նաև «Պատմության» թանգարանում»»,-հայտարարեց նա։

Ըստ նրա՝ միջոցառման օրերին Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրքաղաքում հատուկ լուսավորություն է լինելու։ «Կարծում եմ երեխաների համար շատ հետաքրքիր է լինելու այդ օրերը», – նշեց նա։

Մովսիսյանը տեղեկացրեց, որ Հայաստան են հրավիրվել վերջին 19 տարիներին հաղթած «Մանկական Եվրատեսել» մրցույթի հաղթողները, որոնցից շատերը կգան Հայաստան։

«Մինչ միջոցառման կազմակերպումը մենք Կառավարության հետ քննարկում ունեցանք՝ դրա ֆինանսավորման հետ կապված։ Կառավարության կողմից հաստատում ստանալուց հետո միայն կարողացանք տեղեկացնել և վերջնական հաստատում ունենալ «Մանկական Եվրատեսիլը» Հայաստան բերելու համար։ Այս միջոցառման կազմակերպման համար 5 մլրդ-ից մի քիչ քիչ գումար է ծախսվել։ Միայն կեսը մենք ծախսել ենք տեխնիկայի ձեռքբերման վրա, ինչպես նաև մասնագետներ բերելու վրա, ովքեր նման մեծամասշտաբ միջոցառումներ են կազմակերպել»,-հայտարարեց Մովսիսյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ