ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԱԱ-2022. Ֆրանսիան և Ավստրալիան 1/8 եզրափակչում են

Սպորտ

Կատարում ընթացող աշխարհի առաջնության D խմբում ավարտվեց պայքարը: 

Վերջին՝ երրորդ տուրում Ավստրալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Դանիային, Թունիսը նույն հաշվով առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ:

Ավստրալիա - Դանիա խաղում 60-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Մեթյու Լեքին: Այս գոլը դարձավ հաղթական ավստրալացիների համար:

Թունիս - Ֆրանսիա հանդիպման միակ գոլը 58-րդ րոպեին խփեց աֆրիկյան հավաքականի և ֆրանսիական «Մոնպելյեի» հարձակվող Ուահբի Ղազրին:

Ֆրանսիացիների կազմում ավելացված ժամանակի 8-րդ րոպեին գոլ խփեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, սակայն գնդակը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Այսպիսով, այս խմբից աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ դուրս եկավ նաև Ավստրալիան:

Ֆրանսիան առաջին տեղը զբաղեցրեց (6 միավոր) D խմբում,  երկրորդ տեղը նույնպես 6 միավորով զբաղեցրեց Ավստրալիան:

Թունիսը չորս միավորով և Դանիան մեկ միավորով ավարտեցին ելույթները Կատար-2022-ում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ