Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել

Կգումարվի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 15-րդ նստաշրջանը. ինչ է սպասվում

Ազդագրեր
Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նիստերի սրահում (հասցեն` Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24 գ) կգումարվի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական XV նստաշրջանը, որը նվիրվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյա հոբելյանին:
 
Ծրագրում նախատեսված է`
 
ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄ ԵՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ
 
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճ
 
1 դեկտեմբերի, հինգշաբթի (11.00-13.00)
 
Բացման խոսք`
պրոֆեսոր Աննա ԱՍԱՏՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն
 
Ողջույնի խոսք՝
ակադեմիկոս Յուրի ՍՈՒՎԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
 
Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար
 
Արամ ՍԱԹՅԱՆ
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ
 
Զեկուցումներ`
 
1. Մարտին Հարությունյան (արվ. թեկն., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Դիզայնի զարգացումը Սենտ Էտիենում:
 
2. Անուշ Ասլիբեկյան (արվ. թեկն., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Համազգային թատրոնի թատերականացված ընթերցումները որպես խաղացանկային նոր երևույթ և հայեցակարգ:
 
3. Դավիթ Նահատակյան (ճարտ. թեկն., ՃՇՀԱՀ) – Պատմական Անիի շրջանի Կարմիր վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու ճարտարապետական շերտագրական ուսումնասիրությունները:
 
4. Լիլիթ Արտեմյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի ստեղծագործական դիմանկարը:
 
5. Էդգար Գյանջումյան (Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոց) – Երաժշտական կրթության դերը երեխաների և դեռահասների կրեատիվության զարգացման հարցում:
 
ՆԻՍՏ I (13.30-15.30)
 
Համանախագահներ` արվ. թեկն. Մ.Մկրտչյան, արվ. թեկն. Մ.Հարությունյան
 
1. Հռիփսիմե Վարդանյան (արվ. թեկն., ԵՊՀ) – Ռեալիզմը Ռուբեն Արուտչյանի ստեղծագործություններում:
 
2. Լիլիթ Հակոբյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Նիկոլ Գալանդերյանի մանկական օպերաները:
 
3. Անի Մարգարյան (Չինաստան) – Չինական թեմաներով նատյուրմորտի ժանրը Հովսեփ Փուշմանի արվեստում:
 
4. Մանե Մկրտչյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – «Լուսաբաց» գրական-գեղարվեստական ժողովածուի նկարչական բաժինը:
 
5. Սուսաննա Բրիկյան (ԵԹԿՊԻ) – Դերասանուհի Սաթենիկ Ադամյանը:
 
6. Ռուզաննա Միքայելյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Հայաստանի կինոթատրոնների դիզայնը 1960-1970 թթ.:
 
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՋԱԽԸ.
ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ
 
ՀԱՄԵՐԳ`
ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 55-ԱՄՅԱԿԻՆ
 
1 դեկտեմբերի, հինգշաբթի (Առնո Բաբաջանյան համերգասրահ (հասցեն՝ Աբովյան 2), 19.00
 
Ներածական խոսք՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի:
 
Համերգին կմասնակցեն՝
 
«ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)
 
Ավանդական երգի-պարի
 
«ԿԱՐԻն» (գեղարվեստական ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, երգուսույց` Անի Հակոբյան)
 
«ՆՈՒԲԱՐ» (գեղարվեստական ղեկավար` Լուսինե Նազարյան)
 
«ԾՈՎԱԿ» (գեղարվեստական ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, երգուսույց` Անուշ Բալբաբյան) խմբերը:
 
Միջոցառումը կվարի ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող Անի Հակոբյանը:
 
2 դեկտեմբերի, ուրբաթ
ՆԻՍՏ II ա (11.00-13.00)
 
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նիստերի սրահ
 
Համանախագահներ` արվ. թեկն. Լ.Արտեմյան, արվ. թեկն. Մ. Քամալյան
 
1. Մարգարիտա Քամալյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) –Էդգար Շահինի ստեղծագործությունը «Անահիտ» հանդեսի էջերում:
 
2. Անի Հակոբյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Օրորը ժամանակակից հայ ընտանիքում:
 
3. Арсен Амбарцумов (канд. искусствоведения, Институт искусств НАН РА) – Порождающая грамматика Ноама Хомского и некоторые особенности строения кинопроизведения.
 
4. Նարե Նադարյան (արվ. թեկն., ՃՇՀԱՀ) – Սասունցի Դավթի կերպարը Արտաշես Հովսեփյանի արվեստում:
 
5. Գայանե Ամիրաղյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Վարդան Սարգսյանի դիտարկումները Կոմիտասի «Պատարագի» մասին:
 
6. Արեգ Հասրաթյան (ճարտ. թեկն., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Սուրբ Հռիփսիմե տաճարի վաղմիջնադարյան հորինվածքի վերակազմությունը:
 
7. Մարի Աբրահամյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Ստեփան Աղաջանյանի հոր և մոր դիմանկարները:
 
ՆԻՍՏ II բ (13.30-15.30)
 
Համանախագահներ` արվ. թեկն. Մ.Կիրակոսյան, ճարտ. թեկն. Դ.Նահատակյան
 
1. Մերի Կիրակոսյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Կերպարվեստի հարցերը 1950 թվականի «Գեղունի» հանդեսի էջերում:
 
2. Հրանտ Հովսեփյան (ճարտ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Երևանի Կարմիր կամրջի վերակազմությունն ու վերականգնման խնդիրները:
 
3. Շուշանիկ Մուրադյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Դիմանկարը Արա Բեքարյանի ստեղծագործության մեջ:
 
4. Գայանե Պողոսյան (արվ. թեկն., ՀԳՊԱ) – Սրբանկարչության խորհրդանշական պատկերների ժամանակակից միտումները Հայկ Ազարյանի արվեստում:
 
5. Գոհար Կարապետյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Էդուարդ Հայրապետյանի դաշնամուրային կվարտետը:
 
6. Արմինե Պետրոսյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Հմայակ Հակոբյանի ինքնադիմանկարները որպես ինքնաարտահայտում:
 
7. Շուշանիկ Զոհրաբյան (արվ. թեկն., Ֆրանսիա) – «Պապիե-մաշե» ստեղծագործությունները Րաֆֆի Սարկիսյանի արվեստում:
 
ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՓԱԿՈՒՄ
Արդյունքների ամփոփում՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն,
արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյան:
 
Նստաշրջանի աշխատանքներին կարելի է հետեւել նաեւ հեռավար ձեւաչափով, հետեւյալ հղումով՝
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ