ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Բեյլը` ԱԱ-ում Ուելսի անհաջողության մասին

Սպորտ

Ուելսի հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության երրորդ տուրում Ուելսի հավաքականի պարտությունը 3:0 հաշվով եւ խմբում ընդամենը մեկ միավոր վաստակելը.

«Դժվար հանդիպում էր շատ լավ թիմի դեմ: Մենք հիասթափված ենք արդյունքից, բայց պետք է հպարտանանք, որ առհասարակ հայտնվել էինք աշխարհի առաջնությունում: 

Ներդրեցինք առավելագույն ջանքերը և բոլորս հանդերձարանից դուրս ենք գալիս գլուխներս բարձր և հպարտանում արդյունքով: Կարող էինք ավելի լավ ելույթ ունենալ, բայց սա է իրականությունը:

Անգնահատելի փորձ կուտակեցինք՝ մասնակցելով վերջին 4 խոշոր մրցաշարերից երեքին»,- Բեյլի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ B խմբում 7 միավորով հաղթեց Անգլիայի հավաքականը, 5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ն։

Իրանի ակտիվում կա 3 միավոր, իսկ Ուելսի` 1։ Վերջին երկու ընտրանիները հավաքեցին ճամպրուկները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ