Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ինչ էին ուզում ամերիկացիներն Ալիեւից

Միջազգային

Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կա­յու­նու­թյու­նը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=242600&l=am) Հա­յաս­տա­նի հա­մար, մի­ան­շա­նակ, մեծ կա­րե­ւո­րու­թյուն է ներ­կա­յաց­նում: Այն ա­ռու­մով, որ նման ի­րա­վի­ճա­կը նա­եւ Ադր­բե­ջա­նի հա­մար է լուրջ զսպող գոր­ծոն, ա­ռա­վել եւս, որ Ի­րա­նի հետ կապ­ված կար­ծես թե «մեծ եղ­բոր»՝ Թուր­քի­ա­յի հետ հայտն­վել են բա­րի­կադ­նե­րի հա­կա­ռակ կող­մում:

Վա­շինգ­տո­նը, ի­հար­կե, դեռ փոր­ձում է Ա­լի­ե­ւին պա­հել իր խա­ղի մեջ, ո­րի հա­մար լծակ­նե­րի պա­կաս չու­նի: Օ­րի­նակ, բա­վա­կան է Ա­լի­ե­ւին սպառ­նալ, թե կսա­ռեց­նեն ա­րեւմ­տյան բան­կե­րում պահ­վող նրա մի­լի­արդ­նե­րը, որ նրան հնա­րա­վո­րինս պա­հեն վե­րահս­կո­ղու­թյան տակ:

Խնդի­րը, թե­րեւս, նույնն է՝ Ա­լի­ե­ւին պա­հել «Բրյու­սե­լի գոր­ծըն­թա­ցում», ո­րից նա, ըստ է­ու­թյան, ցու­ցադ­րա­բար հետ քաշ­վեց՝ հրա­ժար­վե­լով Նի­կո­լի հետ դեկ­տեմ­բե­րին ծրագր­ված հեր­թա­կան հան­դի­պու­մից: Պատ­ճա­ռա­բա­նու­թյունն այն էր, թե չի ու­զում Մակ­րո­նի ե­րե­սը տես­նել, մինչ­դեռ Նի­կո­լը, ըստ Ա­լի­ե­ւի, պնդում է, թե կհան­դի­պի նրա մաս­նակ­ցու­թյան դեպ­քում: Բայց ա­սել, որ դրա պատ­ճա­ռը Ֆրան­սի­ա­յի ըն­դու­նած վեր­ջին բա­նա­ձեւն է, սխալ կլի­ներ: Ա­լի­ե­ւը քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ նոր մարդ չէ, եւ հա­զիվ թե ի­րեն խռո­ված ե­րե­խա­յի պես պա­հե­լու «շքե­ղու­թյու­նը» թույլ տար, թե՝ մեր դեմ բա­նա­ձեւ եք ըն­դու­նել, ե­րես­ներդ չեմ ու­զում տես­նել: Դա կա­րող է մի­այն ա­ռի­թը լի­նել: Փո­խա­րե­նը, շատ ա­վե­լի լուրջ է այն հան­գա­ման­քը, որ ներ­կա­յումս Մոսկ­վա­յի հետ խո­րը հա­կա­սու­թյան մեջ մտնե­լը Ա­լի­ե­ւի հա­մար մի շարք պատ­ճառ­նե­րով ա­ռա­վել քան ցան­կա­լի չէ: Ե­թե դրան գու­մա­րենք ՌԴ-ի հետ կնքած գա­զա­յին գոր­ծար­քը, ա­պա այն տպա­վորու­թյունն է, որ բրյու­սե­լյան հար­թա­կը, ինչ­պես քա­նիցս են­թադ­րու­թյուն հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, Ա­լի­ե­ւի հա­մար ինչ­քան էլ որ լա­վա­գույն տար­բե­րակ է, սա­կայն մեկ է՝ այն կա­րող է վնա­սա­բեր եւ վտան­գա­վոր լի­նել:

Իսկ ա­հա Հեյ­դա­րո­վի­չին նա­խօ­րե­ին այ­ցե­լած՝ Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի ա­մե­րի­կա­ցի հա­մա­նա­խա­գահ հա­մար­վող, ԱՄՆ Պետ­դե­պար­տա­մեն­տի Կով­կա­սի հար­ցե­րով բա­նակ­ցու­թյուն­նե­րում հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆի­լիպ Ռի­քե­րը Ա­լի­ե­ւին եւ Բայ­րա­մո­վին փոր­ձում էր ա­մեն կերպ «հա­մո­զել», թե՝ «ուղիղ երկ­խո­սու­թյու­նը խա­ղա­ղու­թյան ճիշտ ճա­նա­պարհն է»: Դրա տակ Վա­շինգ­տո­նում հաս­կա­նում են հե­տե­ւյա­լը՝ ի՞նչ Մոսկ­վա, ե­կեք եւ եր­կու­սով ստո­րագ­րեք «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»:

Ի՞նչ ար­դյուն­քի հա­սավ Ռի­քե­րը Բաք­վում, դեռ հայտ­նի չէ: Ա­մեն դեպ­քում, Ադր­բե­ջա­նից դեռ չի ե­ղել հաս­տա­տում, թե՝ փոշ­մա­նել ենք, կգանք Բրյու­սել: Բայց ա­հա փո­խա­րե­նը շտա­պեց մեջ ընկ­նել Նի­կո­լի Էդ­մո­նը, թե՝ քա­նի որ Ա­լի­ե­ւը Պրա­հա­յում պայ­մա­նա­վոր­վել է՝ շա­րու­նա­կել հան­դի­պում­նե­րը քա­ռա­կողմ ձեւա­չա­փով, ու­րեմն թող բա­րի լի­նի՝ շա­րու­նա­կի. «Տրա­մա­բա­նա­կան է, որ հան­դիպ­ման ձեւ­ա­չա­փը եւ մաս­նա­կից­նե­րի կազ­մը պետք է լի­նի նույ­նը: Ուս­տի, հու­սով ենք, որ հան­դի­պու­մը կկա­յա­նա Բրյու­սե­լում Է­մա­նո­ւել Մակ­րո­նի եւ Շառլ Մի­շե­լի հետ»: Ի՞նչ է, Նի­կո­լի ա­նու­նից «կրա­կին յուղ է լցնում», որ Ա­լի­եւն էլ ա­վե­լի սրի «կապ­րիզ­նե­րը», թե ոչ մի Բրյու­սե՞լ: Ե­թե այս տրա­մա­բա­նու­թյամբ մտա­ծենք, ա­պա կստաց­վի, որ Ա­լի­եւն ու Նի­կո­լը հա­մա­տեղ ու­ժե­րո՞վ են տա­պա­լում բրյու­սե­լյան հան­դի­պու­մը, որ փո­խա­րե­նը Մոսկ­վա՞ գնան: Բայց այդ դեպ­քում ստիպ­ված կլի­նենք նա­եւ մտա­ծել, որ Մակ­րո­նը եւս այդ խա­ղի մեջ է: Այ­սինքն, պա­տա­հա­կա՞ն էր, որ հենց այդ հան­դիպ­ման շե­մին ըն­դու­նեց «հա­կա­ադր­բե­ջա­նա­կան» բա­նա­ձե­ւը, որն էլ Ա­լի­ե­ւին ու Նի­կո­լին Բրյու­սե­լի խոս­տա­ցած հան­դի­պու­մից «թռնե­լու» նման գե­ղե­ցիկ խաղ սար­քեց:

Չնա­յած, Մակ­րո­նը կա­րող է եւ Վա­շինգ­տո­նի «ոտքե­րի տակ սա­պոն դնի». դրա ա­ռի­թը նա ու­նի: Հար­ված­նե­րը, ո­րոնք Վա­շինգ­տո­նը հասց­նում է եվ­րո­պա­կան, այդ թվում՝ ֆրան­սի­ա­կան տնտե­սու­թյա­նը, ար­դեն հասց­րել են բա­վա­կա­նին խո­րը հա­կա­սու­թյու­ննե­րի, եւ այդ մա­սին Մակ­րո­նը մեկ ան­գամ չէ, որ հրա­պա­րա­կա­յին մե­ղադ­րանք­ներ է հղել ա­մե­րի­կա­ցի­նե­րի հաս­ցե­ին: Ու հար­ցը, թե ինչ կմնա եվ­րո­պա­կան տնտե­սու­թյու­նից, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը մին­չեւ թե­կու­զեւ գա­րուն ձգեն ուկ­րա­ի­նա­կան ճգնա­ժա­մը, Եվ­րո­պա­յի փոր­ձա­գի­տա­կան հար­թակ­նե­րում լուրջ մտա­հո­գու­թյուն­նե­րի տե­ղիք է տա­լիս: Իսկ ա­հա կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ, ե­թե ա­մե­րիկ­ա­ցի­նե­րին հաջ­ող­վի կյան­քի կո­չել ի­րենց «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», ա­պա դա, ի թիվս այլ հար­ցե­րի, նա­եւ մի­ան­շա­նակ կազ­դի ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի եր­կա­րաց­ման վրա...

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ