Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Հետապնդել են ԱԻՄ առաջնորդին եւ սպառնացել, հարուցվել է քր. վարույթ.Ուշագրավ մանրամասներ

Իրավական

Նախօրեին համացանցում տեղեկություն շրջանառվեց, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին հետապնդել են, ավելին հետապնդող ստահակը ակնհայտ ցույց է տվել, որ փորձում է հաշվեհարդար տեսնել։ Իրականում ի՞նչ է տեղի ունեցել հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հնչեղություն ունեցող գործերով փաստաբան ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով հաստատեց, որ իսկապես նման բան տեղի ունեցել է, ավելին կատարվածի վերաբերյալ արդեն իսկ կա հարուցված քր. վարույթ: Մասնավորապես փաստաբանը մանրամասնեց.

-Մեքենայով մի քանի անգամ փորձել են խոչընդոտել Պարույր Հայրիկյանի երթեւեկությունը, ստիպել են, որպեսզի կանգնի:  Վարորդը իրեն պահել է խուլիգանի պես, Հայրիկյանի կողմից միանգամից զանգ է կատարվել իրավապահներին: Տեղեկացնեմ նաեւ, որ հարուցվել է քրեական վարույթ:

Միեւնույն ժամանակ, ուզում եմ արձանագրել, որ վերջերս բավականին ակտիվացել է ճանապարհային երթեւեկության կոպիտ խախտումները, ընդ որում դրանց մի մասը, եթե ոչ մեծ մասը կատարվում են ոգելից խմիչքների կամ թմրանյութերի ազդեցության տակ: Սա լուրջ եւ գլոբալ խնդիր է, նախ դրանով դիմացին դրդում ես դիմադրության իրավունքով գործողություններ կատարելու, եւ երկրորդ կարեւոր հանգնանքն այն է, որ պետք է ավելի խիստ միջոցառումներ իրականացնել հասարակական վայրերում խուլիգանության, ինչպես նաեւ ոգելից խմիչքների կամ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու հանգամանքը: Եթե խստացում չլինի, ապա կկրի խրոնիկ բնույթ իր բոլոր բացասական հետեւանքներով մեր քաղաքի եւ քաղաքացիների համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ