Կինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառը Լուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ Բայրամով Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է Հայաստան Տարադրամի փոխարժեքն այսօր Աստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններ Խորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկը Օկուպացված Շուշին իսլամացվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար Ավիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայող

Ե՞րբ Ուկրաինան դարձավ թեժ կետ. The American Conservative

Միջազգային

Ուկրաինացիները միշտ պառակտված ազգ են եղել։ Հյուսիսարեւմտյան եւ Կենտրոնական Ուկրաինան, որը ժամանակին եղել է Ռեչ Պոսպոլիտայի, իսկ այնուհետեւ Ավստրո-Հունգարական կայսրության մաս, միշտ դեմքով շրջված է եղել դեպի արեւմուտք՝ դեպի Եվրոպա, Հարավ-արեւելք՝ Ռուսական կայսրության երկար հատվածին, միշտ շրջված է եղել դեպի արեւելք՝ դեպի Ռուսաստան: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ Արեւմտյան Ուկրաինան քվեարկել է նախագահի եվրոպական կողմնորոշում ունեցող թեկնածուների օգտին, իսկ Արեւելյան Ուկրաինան քվեարկել է ռուսամետ կողմնորոշում ունեցող թեկնածուների օգտին: Երկիրը հայտնվել է քաշքշուկի մեջ, խոցելի է դարձել մասնատվելու համար, գրում է The American Conservative-ը։

«Խզումը տեղի ունեցավ հանկարծ՝ 2014-ին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող եւ աջակցվող հեղաշրջումից հետո: Այս հեղաշրջումն ուղղված էր նրան, որ Ռուսաստանի հանդեպ բարյացակամ նախագահը ԱՄՆ-ի ընտրած նախագահով փոխարինվեր, եւ Ուկրաինան Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի անվտանգության ոլորտին մոտեցվեր։

ԵՄ առաջարկը դե ֆակտո ՆԱՏՕ-ին անդամակցելն էր՝ տնտեսական պատրվակով: Փրինսթոնի ռուսական հետազոտությունների պատվավոր պրոֆեսոր Սթիվեն Քոհենն ասում է, որ Եվրամիության առաջարկը նաեւ «ներառում էր «անվտանգության քաղաքականության» մասին դրույթներ, որոնք, հավանաբար, Ուկրաինան կենթարկեին ՆԱՏՕ-ին»: Դրույթները պարտավորեցնում են Ուկրաինային «հավատարիմ մնալ եվրոպական քաղաքականությանը «ռազմական գործերի եւ անվտանգության» ոլորտում։ Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման համաձայնագրի 4-րդ հոդվածում ասվում է, որ համաձայնագիրը «կնպաստի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերում աստիճանական մերձեցմանը` եվրոպական անվտանգության տարածքում Ուկրաինայի էլ ավելի խորը մասնակցության համար»: 7-րդ հոդվածում ասվում է անվտանգության եւ պաշտպանության մերձեցման, իսկ 10-րդ հոդվածն ավելացնում է, որ «կողմերը պետք է ուսումնասիրեն ռազմատեխնիկական համագործակցության ներուժը»:

Դրան հաջորդած ԱՄՆ-ի հեղաշրջման ժամանակ ընտրեցին նախագահ, որը նայում էր դեպի Արեւմուտք, դեպի Եվրոպա եւ Ամերիկա: Այժմ, երբ Ուկրաինան ներքաշվել է ամերիկյան ոլորտ, Պուտինը դուրս է բերել Ռուսաստանին սառը պատերազմից հետո նրա զիջողական քաղաքականությունից եւ հակահարված է տվել ԱՄՆ-ի գլխավորած միաբեւեռ աշխարհին: Ռուսաստանը միացրեց Ղրիմը, եւ քաղաքացիական պատերազմ սկսվեց արեւելքում գտնվող Դոնբասի ու Կիեւի եւ Արեւմտյան Ուկրաինայի միջեւ:

Բայց Ուկրաինան դրանից շատ առաջ էր թեժ կետ դարձել։

Տեսականորեն միշտ էլ հայտնի է եղել, որ Ուկրաինան պոտենցիալ թեժ կետ է։ Այդ իսկ պատճառով 1991 թվականի ԱՄՆ-ի ներքին փաստաթղթի նախագծում առաջարկվում էր թողնել «ՆԱՏՕ-ի հաղորդակցության ծրագրին Ուկրաինայի միանալու հնարավորությունը ավելի ուշ ժամանակի»: 1993-ին Բրիտանիան զգուշացրեց Քլինթոնի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էնթոնի Լեյքին, որ «Ուկրաինային ներառելու հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանցնի Ռուսաստանի կարմիր գծերից ամենակարմիրը»: Ռիչարդ Հոլբրուքը, որն ագրեսիվորեն նպաստում էր ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ասել է, որ ՆԱՏՕ-ն «դաշինք է, որին [Ուկրաինան] հավանաբար երբեք չի անդամակցի»:

Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ուիլյամ Բերնսը պատասխանել էր Քոնդոլիզա Ռայսին, որ «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ամենավառ կարմիր գիծն է ռուսական էլիտայի համար (ոչ միայն Պուտինի համար)… Ես դեռ չեմ գտել որեւէ մեկին, ով Ուկրաինան ՆԱՏՕ-ում կդիտարկեր» որպես այլ բան, քան ուղղակի մարտահրավեր Ռուսաստանի շահերին... Այսօրվա Ռուսաստանը կպատասխանի»։

2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում տեսությունն անցավ գործնական հարթություն: Նախագահ Բուշը, փորձելով արագացնել ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությունը, գագաթաժողովին խնդրեց «ողջունել Վրաստանին եւ Ուկրաինային՝ «անդամակցության գործողությունների առումով»: Նրա փորձն արգելափակեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Որպես փոխզիջում, Վրաստանին եւ Ուկրաինային երաշխավորվեց հնարավոր անդամակցությունը. «ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայի եւ Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այսօր մենք համաձայն ենք, որ այդ երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ»։

Ռուսաստանի ղեկավարությունը հստակ հասկացրեց, որ այդ խոստման մեջ իրական սպառնալիք է տեսնում է։ Պուտինը նախազգուշացրեց, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությունը «ուղղակի սպառնալիք» է Ռուսաստանի անվտանգության համար։ Ջոն Միրշայմերը մեջբերել է ռուս լրագրողին, որը հաղորդել էր, որ Պուտինը «կատաղած է» եւ զգուշացրել էր, որ «եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա առանց Ղրիմի եւ արեւելյան շրջանների։ Նա ուղղակի կփլուզվի»:

Դեռ դրանից առաջ Ուկրաինայի ներքին քաղաքականությունը սկսեց ազդարարել առաջիկա ճգնաժամի մասին: 2004 թվականի ընտրություններում Վիկտոր Յանուկովիչը, որին աջակցում էր ռուսամետ Արեւելքը, բախվեց Վիկտոր Յուշչենկոյի հետ, որի աջակցությունը ստացավ արեւմտյան տարածաշրջանը, որը շրջված էր դեպի ԱՄՆ եւ Եվրոպա: Յուշչենկոյի պլատֆորմը ներառում էր ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը։

Պուտինը հասկացրեց, որ պաշտպանում է Յանուկովիչին։ Նա մեկնեց Կիեւ՝ աջակցելու նրա քարոզարշավին։ Նա հրապարակավ հաջողություն մաղթեց նրան։ Նա բարձր գնահատեց Յանուկովիչի կառավարության տնտեսական ցուցանիշները։ Ըստ Ֆիլիպ Շորթի «Պուտին» գրքի՝ «Կրեմլի քաղաքական ստրատեգ Գլեբ Պավլովսկին տեղափոխվել է Կիեւ՝ նախընտրական շտաբներին խորհուրդ տալու համար»:

Առաջին փուլն ավարտվեց 39,87 տոկոս ձայները 39,32 տոկոսի դիմաց բաժանմամբ՝ Յուշչենկոյի օգտին։ Ընտրություններն անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում անզուսպ խարդախությամբ Յանուկովիչի ակնհայտ հաղթանակը չեղարկվեց Ուկրաինայի Գերագույն դատարանի կողմից:

Յուշչենկոյի գործերին ԱՄՆ-ի միջամտության մասին ավելի շատ բան հաղորդվեց, քան պուտինյան վարչակարգի մասնակցության մասին: Ֆիլիպ Շորթը հայտնում է, որ ընտրությունների տարում Ջորջ Բուշը, Հենրի Քիսինջերը եւ Ջոն Մաքքեյնը մեկնել են Ուկրաինա՝ պարզաբանելու ԱՄՆ-ի նախընտրած արդյունքը: Բուշը «Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգարին ուղարկել է Կիեւ՝ որպես իր անձնական էմիսար»։ Նա հայտնում է, որ Զբիգնեւ Բժեզինսկին, որը Կարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է եղել, այնքան հեռուն է գնացել, որ կոչ է արել «պոկել Ուկրաինային Ռուսաստանի գրկից»:

2004 թվականի ընտրությունները վերածվեցին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ քաշքշուկի։ Հենց այդ ժամանակ Ուկրաինան, թերեւս առաջին անգամ, դարձավ կրակի օջախ, որը կվերածվի նոր սառը պատերազմի: Նոր ընտրություններում հաղթեց Արեւմուտքի կողմից նախընտրելի թեկնածու Վիկտոր Յուշչենկոն։ Պուտինն ասաց. «Նրանք գողանում են Ուկրաինան»։

 






Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում ենՊակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ)Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համարՎատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուրՊակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին«Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպեսՌուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին, բայց պատասխան հարվածից հետոՀամաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի, և հաղթանակ՝ Ռուսաստանի համար. Washington PostԿիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասինՀնդկաստանը հարվածել է Պակիստանի մի շարք քաղաքների,. այդ թվում` մայրաքաղաք Իսլամաբադին (Տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանըՊնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top