Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը Թրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The Week Պուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

«Ժամանակն է ԱՄՆ-ում ունենալու մեր հայ մշակույթի տունը». ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Արդեն տեւական ժամանակ է Միացյալ Նահանգներում եք ապրում: Ինչպե՞ս է դասավորվել Ձեր կյանքն այդտեղ:

— Ինչպես դասավորես կյանքդ, այն այնպես էլ կդասավորվի, իհարկե, իր բարդություններով, անծանոթ, օտար լինելով: Չէ՞որ փոխում ես մի ամբողջ միջավայր ու պարզապես համբերատար ու առանց ընկճվելու փորձում ես դասավորել, դասավորվել ու այդ ամեն ինչի մեջ էլ քեզ պահել հոգեբանորեն հավասարակշռված: Ամեն օր էլ, ամեն վայրկյան էլ փորձում ես քո կյանքը դասավորել, եւ դա կապ չունի, թե դու որտեղ ես գտնվում: Ինչ վերաբերում է Հայաստանից՝ ԱՄՆ, այդ կտրուկ փոփոխությունն է, որ մի քիչ դժվար, անսովոր էր: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ գնում է դեպի լավը: Եվ այդ դասավորվելու առաջինը հենց ընտանիքիս հետ է կապված: Տղաս պետք է դասավորվեր իր կյանքում` հայկական դպրոցից հետո միանգամից ամերիկյան դպրոց, որտեղ կար լեզվի խնդիր: Եվ նա այդ ամենը շատ արագ սովորեց: Հիմա լավ տիրապետում է լեզվին: Կինս իր մասնագիտական առումով ամեն ինչ արեց համբերատար: Սկզբում գրեթե մեկ տարի ոչինչ չէր լինում, բայց հետո կամաց-կամաց սկսեց նա առաջ գնալ՝ ունենալով իր պարի ստուդիաները, իր աշխատանքը ... Կարեւորը՝ ինչ գործունեությամբ որ զբաղվում էինք Հայաստանում, մենք նպատակային այստեղ ցանկացել ենք կայացնել այդ նույն գործունեությունը` մշակութային ոլորտում: Եվ հիմա էլ զբաղվում ենք հենց այդ ամենով:

— Միացյալ Նահանգներում Դուք ի՞նչ գործունեությամբ եք զբաղված:

— ԱՄՆ-ում ունեմ «32 ԱՐՏ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում է տարբեր տեսակի գործունեությամբ` մեդիա ոլորտ, համերգային ոլորտ, գովազդների պատրաստում եւ այլն: Կինս արդեն երեք տարի է հիմնադրել է «Իռեն Դանս ստուդիոն»: Նրա պարային դպրոցներից մեկը գտնվում է Գլենդել քաղաքում, իսկ մյուսը` Նորթ Հոլիվուդում:

— Գո՞հ եք այսօրվա հումորային հաղորդումներից:

— Գիտեք, ժամանակի ընթացքում հումորն էլ է էվոլյուցիաներ ապրում: Միշտ ասել եմ` ինչպիսի կյանք, ինչպիսի կենցաղ, այդպիսին էլ հումորն է դառնում: Ինչի մասին, որ հիմա ենք հումոր անում, կամ ինչը, որ ակտուալ է, միգուցե 15 տարի առաջ այդ թեմայի մասին չէինք կարող հումոր անել: Այն ժամանակ ուրիշ թեմաներ էին արդի, ուրիշ կենցաղ էր, չկար ինտերնետ: Այդքան ինտերնետամոլ չէինք: Հիմա համացանցն է որոշ հումորի ֆորմատներ հուշում, ուղղություն տալիս: Ինչ վերաբերում է, թե ես գոհ եմ կամ գոհ չեմ` ուզում եմ գոհ լինել: Թող ամեն մեկը կարողանա պարզապես իր ասելիքը հասցնի տեղ: Մարդուն պարգեւի այդ ժպիտը: Եվ դա անի վարպետորեն, ճիշտ, պրոֆեսիոնալ: Մի քիչ այդ «շուլուխ» մակարդակից դուրս գանք: Տեսնում եմ՝ երիտասարդներն անում են: Հումորը հեշտ չի: Հիմա ճանապարհներ են ման գալիս մարդիկ, ինչ-որ բաներ անում են: Իսկ հումորի հիմքում էլ ընկած է կրթությունը: Պետք է կիրթ լինել, ինֆորմացված լինել: Իսկ մեր հասարակությունն էլ մի քիչ հեռու է իրեն պահում կրթությունից, ինտելեկտից: Խոսքս ե՛ւ հանդիսատեսի, ե՛ւ արտիստի մասին է: Գոհ եմ, թե գոհ չեմ, հիմա այս են ժամանակները, այսպիսին է հումորը: Ես չէ, որ պետք է դրան գնահատական տամ: Ես միշտ մի օրինակ եմ բերում` միեւնույն անեկդոտը եթե պատմում է ինչ-որ մեկը, մեկի համար այդ անեկդոտը ծիծաղելի է, իսկ մյուսի համար՝ ծիծաղելի չի: Թեկուզեւ ինքը անեկդոտ է:

— Ծաղրանքը եւ հումորը, ըստ Ձեզ, համատեղելի՞ են:

— Դա հենց պրոֆեսիոնալիզմի մասին է: Հումորի մեջ ծաղրանք պետք է չլինի: Ծաղրանքը շատ էժան բան է: Հումորը՝ ծաղրելը չէ: Շատ ժամանակ, երբ հումոր ենք անում, մեր հասարակությունն ընդունում է, որ ծաղրեցինք: Ոչ, չենք ծաղրել: Մենք ուղղակի հումոր ենք արել հանրային մարդկանցից ինչ-որ մեկի գործունեության կամ նրա ասած մտքի շուրջ: Դու իրավունք չունես ծաղրուծանակի ենթարկես, ստորացուցիչ ինչ-որ բաներ ասես մարդուն: Հումորի մեջ այդ իրավունքը քեզ ոչ մեկ չի տվել: Կարող ես վատ երեւույթները, մարդկային արատները մեծացրած, ծաղրուծանակի ենթարկես, որ էլ այդպիսի բան չլինի: Բայց կոնկրետ մարդուն, անհատականությանը ոչ մեկ իրավունք չունի ծաղրելու: «Ես»-ին, անձին պետք չէ կպնել: Դա ճիշտ չէ:

— Կյանքի խնդիրներին հումորո՞վ եք նայում:

— Հումորն ընդամենը հոգեբանական վիճակդ հավասարակշռված է պահում: Ցանկացած մարդ պետք է ներքուստ ունենա հումոր, հումորի ընկալում: Ու խնդիրները ոչ թե հումորով են լուծվում, այլ երբ առաջանում է խնդիր, երբեմն մտորումների տեղիք է տալիս, թե դու որտեղից գտնես այդ ճանապարհները: Միգուցե կարողանում ես սառը դատելով անել, իսկ հումորիստը այդ սառը դատողն էլ է: Նա կարողանում է ինքն իրեն ինքնաքննադատորեն վերաբերվի: Եթե դու կարողանում ես ինքդ քեզ քննադատել, դա քո ներաշխարհի հավասարակշռված լինելն է: Խնդիրը եկել է եւ լուծում է պահանջում, դու հումորով կլուծես, ոնց կլուծես, դա կապ չունի: Այնպես չի, որ ես իմ կյանքի խնդիրները հումորով եմ լուծել` ասել-խոսալ, ծիծաղելով, անեկդոտ պատմելով: Պարզապես ինձ հումորն իմ կյանքի բոլոր իրավիճակներում պահում է հավասարակշռված, սառը, հանգիստ դատող, ինքս ինձ ե՛ւ դատող, ե՛ւ գովաբանող: Հումորը ահա այդպես է օգնում մարդուն: Հումորը մարդու հոգեկան աշխարհի պաշտպանիչ շերտն է: Օրինակ` եթե մի վատ բան է լինում` կյանքը ապրած տատին է մահացել, շատերիս մոտ լինում է, չէ՞ երբ որ դու գնում ես ու այդ իրավիճակի մեջ մի հիմար բանից քթիդ տակ ծիծաղդ սկսում է գալ: Դա քո ներքին պաշտպանիչ շերտն է միանում, որ դու չմնաս այդ սեւության տակ: Անկախ քեզնից է այդ ծիծաղը գալիս: Հումորը այդպիսի պաշտպանիչ շերտ ունի շատ... Հետեւաբար, հարցերն էլ, խնդիրներն էլ հումորով լուծել չի լինի: Հարցերն ու խնդիրները կա՛մ փողով են լուծվում, կա՛մ՝ ծանոթով:

— Հումորային ի՞նչ իրավիճակներում եք հայտնվել:

— Երբ նոր էի եկել ԱՄՆ, լեզվի խնդրի պատճառով հայտնվեցի զավեշտալի իրավիճակի մեջ: Ավտոմեքենայով գնում էի, մեկ էլ Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրեց ինձ եւ վարորդական վկայականս պահանջեց: Ոչ մի խախտում չէի արել: Ինչ հարցրին, ասացի` yes, yes... Մեկ էլ լույսը գցեցին վրաս, զենքը պահեցին ինձ վրա, ավտոմեքենայից հանեցին, իջեցրին դուրս: Ավտոմեքենայիս բեռնախցիկը բացեցին, որ ստուգեն... Հետո հասկացա, որ մի երկու yes շատ եմ ասել: Ինձ հարցրել էին՝ զենք- զինամթերք ունե՞ս ավտոմեքենայի մեջ: Ինչ ասել էին, առանց հասկանալու ասել էի` yes, որ շուտ թողնեն գնամ: Զավեշտալի իրավիճակ էր, բայց հետո ես կիսամարդ վիճակում նստեցի ավտոմեքենան...

— Նիկոլական-ոչ նիկոլական պառակտված վիճակները ԱՄՆ-ում է՞լ կան:

— Հավատացեք, ոչ մի նմանատիպ մասսաների` պառակտվածիկների, ականների հետ չեմ շփվում: Ես շփվում եմ իմ շրջապատի այն մարդկանց հետ, ովքեր ունեն հստակ բանականություն, մտածելու, վերլուծելու հնարավորություն: Աշխատում եմ ինձ հեռու պահել նման վիճակներից: Դա անիմաստ, վատ երեւույթ է:

— Ինչո՞վ է Միացյալ Նահանգները տարբերվում Հայաստանից:

— Նրանով է տարբերվում, որ ոչ մի բանով նման չի: Ու հենց դա է ամբողջ խնդիրը, որ ԱՄՆ-ում, երբեմն ամենադժվար վիճակն այն է, երբ դու սկսում ես զուգահեռներ ման գալ Հայաստանի հետ: Ամերիկան լրիվ այլ երկիր է, այլ չափորոշիչներով, այլ արժեհամակարգով: Եվ հետո Ամերիկան ամեն ինչ արել է, որ ինքը տարբերվի...

— Հայաստանը հիշելիս ամենաշատը ի՞նչն եք կարոտում:

— Հայաստանի ամեն ինչն եմ կարոտում եւ «ում»-ն եմ կարոտում: Բոլորին կարոտում եմ: Ամեն մի քար ու թուփ, ամեն մի խաչմերուկ, ամեն մի օր ու ժամ, ամեն մի տեղ ու տարածք, ամեն ինչի հետ կա պատմություն: Ու այդ ամեն ինչին կարոտում եմ: Ու միեւնույնն է, դա մնում է անլուծելի: Ես միշտ ասում եմ` որտեղ ծնվում ես, դա քո հայրենիքն է, որտեղ ապրում ես, դա քո երկիրն է, որտեղ ծնվում ես ու այդտեղ էլ ապրում ես, դա քո երջանկությունն է:

— Ե՞րբ եք պատրաստվում այցելել Հայաստան:

— Ընտանիքով որոշել ենք, որ տարին մեկ անգամ ընտանիքի անդամներից գոնե երկուսը գան Հայաստան: Որովհետեւ այստեղ աշխատանքի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, պետք է մեկնումեկս միշտ մնա: Ես կմնամ, կինս երեխայիս հետ կգան: Կամ կինս ու երեխաս կմնան, ես կգամ: Միգուցե մյուս տարի «սթենդ ափ» երեկոներով կգամ հանդիպման, բայց դրանք առայժմ պլաններ են: Կամաց-կամաց շարժվում ենք դեպի դա: Հիմա շատ մեծ լրջությամբ զբաղված ենք մեր տղայի ապագայով: Տղաս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Խաղում է այստեղի «Յուվենտուս» ակադեմիայում: Ունի մեծ պոտենցիալ: Եկող տարի կմեկնի առաջին անգամ Իտալիա` փորձի փոխանկման մարզումների: Ու տեսնենք մեզնից որ մեկը կհասցնի գալ Հայաստան:

— Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:

— Ապագայի ամենակարեւոր ծրագիրս է, որ Աստծո կամոք ԱՄՆ-ում կարողանամ հիմնել հայկական մշակույթի փոքրիկ տունը՝ մեր բեմը: Թե չէ այստեղ ԱՄՆ-ում անտեր է մեր մշակույթը: Պատերի տակ գցած է: Չի հավաքվում: Ժամանակն է, որ այստեղ ունենանք մեր պրոֆեսիոնալ թատրոնը: Այնպիսի մշակութային վայր, որտեղ կգան բոլորը` ե՛ւ Հայաստանից հյուրախաղերով, ե՛ւ այստեղի պոտենցիալը կհավաքվի մի տեղ: Շատ մեծ դժվարությունների հետ է կապված այստեղ դահլիճ վերցնելը: Ժամով է ամեն ինչ, ոչինչ չես կարողանում հասցնել եւ ճիշտ որակյալ մակարդակի ներկայացնել հանդիսատեսին: Դրա համար ինքը մնում է այդպես կաղ, փնթի, ճեղքված: Իմ կարեւորագույն ծրագրերից է՝ կյանքի կոչել այդ գաղափարը, որպեսզի այստեղ ունենանք մեր հայ մշակույթի տունը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված