ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ռաֆայել Աբրահամյանը խեղդում հնարքով հաղթեց ազգությամբ թուրք մարզիկին

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայ մարզիկ ՌԱՖԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ այսօր Երեւանում կայացած խառը մենամարտերի (MMA) սերիայի 61-րդ մրցաշարում խեղդում հնարքով հաղթեց Ղազախստանը ներկայացնող ազգությամբ թուրք մարզիկ Էլդար Կախորմանովին: 

Հիշեցնենք, որ երեկ հայացքների մենամարտի ժամանակ՝ ի պատասխան մրցակցի սադրիչ հայտարարությունների՝ հայ մարզիկն ասել էր. «Նա խոսում է իմ հետ մինչեւ մենամարտը, իսկ մենամարտի ժամանակ արդեն ես եմ խոսելու ու վստահ եմ, որ ինքն է այդ ժամանակ լուռ մնալու: Այնպես որ, մինչեւ մենամարտը թող զվարճացնի, իսկ օկտագոնում ես եմ զվարճանալու»:

Եվ, իսկապես, Ռաֆայել Աբրահամյանը չէր սխալվում, որովհետեւ ինչպես ինքն էր ասում. «Աստված մեր հետ է»: Նա իսկական տոն պարգեւեց MMA-յի հայ երկրպագուներին:

Ի դեպ, երեք տարի առաջ Սամարա քաղաքում կայացած Ռաֆայել Աբրահամյանի հաղթական մրցապայքարը ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանի հետ նույնպես ավարտվել էր խեղդում հնարքով: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Նշենք, որ մրցաշարի լրատվության եւ հանրային կապերի համակարգողը Դավիթ Ղարիբյանն է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ