ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ալվարեսը սպառնացել է Մեսսիին` Մեքսիկայի դրոշը ոտքով հրելու համար

Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը սպառնացել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին:

«Դուք տեսա՞ք՝ ինչպես Մեսսին մաքրեց հատակը մեր խաղաշապիկով ու դրոշով: Աղոթում եմ Աստծուն, որ կյանքում չհանդիպեմ նրան: Ինչպես մենք ենք հարգում Արգենտինային, այնպես էլ Արգենտինան պետք է հարգի մեզ: Խոսքը կոնկրետ երկրի մասին չէ, այլ Մեսիի արարքի»,- գրել է Ալվարեսը սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Արգենտինան 2-0 հաշվով հաղթել էր Մեքսիկային։ Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է ինչպես են արգենտինացիները հանդերձարանում նշում հաղթանակը, ինչի ընթացքում Մեսսին ոտքով դիպչում է  Մեքսիկայի հավաքականի՝ հատակին հայտնված մարզաշապիկին:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ