ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

«Ժամկետի մեջ», բայց «թթված» «Մենք» մասուրի հյութը. Ահազանգի հետքերով

Սպառողի անկյուն

«Իրա­վուն­քի» խմբագ­րու­թյուն է ա­հա­զան­գել քա­ղա­քա­ցի. Գ.Մ.-ն, ով բո­ղո­քում էր, թե գնել է «Մենք» ապ­րան­քա­նի­շի մա­սու­րի հյութ, ո­րը գտնվում է պի­տա­նե­լի­ու­թյան ժամ­կե­տի մեջ, բայց բա­ցե­լով, հայտ­նա­բե­րել է, որ այն թթված վի­ճա­կում է` տհաճ հո­տով:

Մենք ան­մի­ջա­պես դի­մե­ցինք վե­րը նշված հյու­թը ար­տադ­րող «ԵՎՐՈ­ԹԵՐՄ» ՓԲԸ-ին, որ­տե­ղից նախ փոր­ձե­ցին խնդի­րը խա­նու­թի վրա բար­դել, հե­տո խնդրե­ցին` գան եւ նմու­շը վերց­նեն, որ­պես­զի հե­տա­զո­տու­թյան են­թար­կեն: Կարճ ժա­մա­նակ անց ըն­կե­րու­թյան վա­րոր­դը ե­կավ եւ հա­մա­պա­տաս­խան ար­ձա­նագ­րու­թյո­ւնը կազ­մե­լուց հե­տո վերց­րեց թթված, բայց ժամ­կե­տի մեջ հյու­թը:

Ըն­դա­մե­նը մեկ ժամ հե­տո մեզ զան­գա­հա­րե­ցին ըն­կե­րու­թյու­նից եւ տե­ղե­կաց­րին, որ ա­րագ կեր­պով փոր­ձաքն­նու­թյան են են­թար­կել եւ պար­զել, որ ման­րէ­ա­բա­նա­կան ո­րե­ւէ խախ­տում չի ար­ձա­նագր­վել, մի­այն հո­տի ա­ռու­մով կա ան­հաս­կա­նա­լի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն, ո­րը ու­սում­­նա­­սիր­­ման փու­լում է: Տե­ղե­կաց­րին նա­եւ, որ տվյալ խմբա­քա­նա­կը, թե­եւ վտան­գա­վոր չեն հա­մա­րում, բայց հետ են կան­չել:

Ա­մեն դեպ­քում, լավ է, որ ըն­կե­րու­թյու­նը գո­նե ըն­դու­նեց, որ հյու­թը տհաճ հոտ ու­նի, այ­սինքն` քա­ղա­քա­ցին այն գնե­լով, ե­թե ան­գամ չի թու­նա­վոր­վել (բա­րե­բախ­տա­բար, հո­տը թույլ չէր տա խմել), սա­կայն առն­վազն ֆի­նան­սա­պես տու­ժել է: Հետ են կան­չել են այդ խմբա­քա­նա­կը, թե` ոչ, ըն­կե­րու­թյու­նը կի­մա­նա: Բայց թե քա­նի՞ մարդ է այն գնել ու թա­փել, այ­սինքն` ֆի­նան­սա­պես տու­ժել եւ ըն­կե­րու­թյա­նը հարս­տաց­րել, դա ար­դեն հու­սանք, որ պատ­կան մար­մին­նե­րը կպար­զեն:

Ներ­կա­յաց­րեց` Ի­ԼՈ­ՆԱ Ա­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ