3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ունե՞նք գործնական մեխանիզմներ, որպեսզի հակազգային համաձայնագիր չվավերացվի. Ալվինա Գյուլումյան

Թեմա

Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր ԱԼՎԻՆԱ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ կարծիքով` այսօր պետք է մի հարցի պատասխան տալ. արդյո՞ք ունենք այն Սահմանադրությունը, գործնական մեխանիզմներն ու միջոցները, որի պայմաններում, իրոք, հնարավոր է, որպեսզի որեւէ համաձայնագիր, որը կհակասի մեր ազգային, պետական շահին, չվավերացվի: Թե՞ ցանկացած պայմանագիր, որքան էլ այն մեր տեսանկյունից հակասի Սահմանադրությանը, կգնա անմիջապես վավերացման:

— Այս հարցի պատասխանը, ցավոք, ինձ համար մի փոքր լավատեսական չէ, երբ Սահմանադրության մեջ կա «կայուն մեծամասնություն» եզրույթը, որը երաշխիք է իշխող քաղաքական ուժի համար, որպեսզի ցանկացած որոշում ինքնուրույն ընդունեն: Ես ՍԴ-ում փորձել եմ այնպես վարվել, որպեսզի պաշտպանված լինի մեր ազգային շահը: Բայց Սահմանադրական դատարանի նկատմամբ հարձակումն առաջին իսկ պահից ինձ մի եզրահանգման բերեց, որ սա արվում է հնարավոր ինչ-որ պայմանագիր վավերացնելու համար: Չէի մտածում, իհարկե, որ այն պետք է լինի պատերազմից հետո, բայց մտածում էի, որ ինչ-որ մի պայմանագիր է լինելու, որի համար մեծամասնություն է պետք: Համենայնդեպս, Սահմանադրական դատարանի նկատմամբ այդ հարձակման արդյունքում հնարավոր եղավ մեկուսացնել երկու դատավորների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ