3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Խաղաղության պայմանագիրը նույնն ա, որ մեկին ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, բայց անընդհատ քլնգես. Պետրոսյան

Թեմա

ՀԱՊԿ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը լիազորված չէր ներկայացնել Հայաստանը: Այս մասին պնդում է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

— ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` այդ կազմակերպության խորհրդի անդամ կարող է լինել պետության ղեկավարը: Իսկ 2018 թվականի փոփոխության համաձայն` ինչպես նաեւ կառավարության ղեկավարը, եթե այդ մասին նախատեսված է ներպետական օրենսդրությամբ: ՀՀ-ում, համենայնդեպս, ես չեմ հանդիպել այնպիսի նորմատիվ իրավական ակտ, համաձայն որի, վարչապետը, իսկ ավելի ստույգ` վարչապետի աթոռին հայտնված անձնավորությունը իրավունք ունի ՀԱՊԿ խորհրդում Հայաստանը ներկայացնել: Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ես այդպիսի օրենք չեմ տեսել, որը վարչապետին լիազորի մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ: ՀՀ գործող Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, պետության գլուխը նախագահն է: Պետությունը նախագահն է ներկայացնում ի պաշտոնե, այլ է խնդիրը, որ այսօրվա ՀՀ նախագահը երկրի ղեկավարման հետ այնքան կապ ունի, որքան ես` լազերային էպիլիացիայի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ