Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info

Աշոտ Երկաթի սուրբ խաչի օրհնությունն էր, որ ժամեր տեւած հրետակոծությունից ոչ ոք չվնասվեց. ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի բացառիկ զրույցը

Հանդիպում

Ինչպե՞ս են սպաները ֆիզիկական ցավին զուգահեռ հաղթահարել 44-օրյա պատերազմի հասցրած հոգեբանական հետքը, հաղթահարե՞լ են արդյոք, ի՞նչ հարցեր են հաճախ տրվում հոգեւորականներին, պատերազմի ամենաթեժ օրերին ինչպես է Աստված հրաշքով փրկել շատ զինվորների, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք  ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի հետ, ով նախ անդրադարձավ սպաների եւ զինվորների՝ պատերազմի հասցրած հոգեբանական ծանր հետքը հաղթահարելու գործընթացին․

Возможно, это изображение 1 человек

ԹԵ՛ ՍՊԱՆԵՐԸ, ԹԵ՛ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆՆԵՐԸ և ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ

-Հարցին միանշանակ այո կամ ոչ հնարավոր չէ պատասխանել, բայց զինծառայողները կարելի է ասել հաղթահարել են պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները և այսօր էլ շարունակում հաղթահարել։ Գիտեք, որ ԶՈՒ-ում կառուցվածքային փոփոխություններ, զարգացումներ են տեղի ունենում եւ այդ շրջանակներում նաեւ զինծառայողների ծառայության որակն է բարձրանում, տրամադրություններն են փոխվում։

Թե՛ սպաները, թե՛ պայմանագրայինները և զինվորները շարունակում են նույն նվիրումով հայրենիքին ծառայել։ Այսօր հատկապես սպայակազմի մոտ նվիրումն է  գործում, սպաներն ու հրամկազմն է այսօր ԶՈՒ ողջ ծանրությունը իր ուսերին վերցրած համբերատար ու նվիրումով շարունակում ծառայությունը՝ պատրաստ լինելով անձնվիրաբար պաշտպանել հայրենիքի իրենց վստահված տարածքները։

-Հայր Սուրբ, հետադարձ հայացք նետելով երկու տարվա խորք, որտե՞ղ մեր հավատքը սասանվեց, որ չկարողացանք միահամուռ ուժերով դիմակայել թշնամու հարվածներին, արդյունքում ունենալով այն ինչ ունենք։

-Ձեր հարցը շատ ընդարձակ ու խորքային պատասխան է ակնկալում, գիտեք բոլորս պետք է մտածենք, թե ինչո՞ւ, ո՞ր պահին հեռացանք Աստծուց։ Գուցե դադարել ենք իրար սիրելուց որպես հայրենակից, որպես նույն եկեղեցու զավակներ, արդյո՞ք ունենք բավարարար անձնվիրում, քաջություն, հայրենասիրություն։ Եթե թերացել ենք այս առաքինությունների մեջ, բնական է, որ պիտի ընկնեինք նման փորձությունների մեջ։

Սուրբ Գրքի որոշ տեղիներում, ժողովրդի դեմ ծագող պատերազմների պատճառը նրանց մեղքերն ու անհավատարմության դրսևորումներն էին Աստծու առաջ: Միևնույն ժամանակ Թե’ Սուրբ Գրքում և թե’ Եկեղեցու հայրերի գրվածքներում բազմաթիվ վկայություններ կան, որ եթե ժողովութդը հավատարիմ է Աստծուն, ապա թշնամիների դեմ պայքարում Աստված միշտ օգնում է հաղթանակ տանել` հակառակ թշնամու քանակային ու տեխնիկական միջոցների առավելության:

-Հայր Սուրբ, կառանձնացնե՞ք երեք ամենաշատ հնչող հարցերը հոգեւորականներին՝ սպաների ու զինվորների կողմից։

-Առօրյա, կենցաղային հարցերից մինչեւ ընտանեկան, անձնական ու  հոգեւոր, աստվածաբանական, գնդերեցները ոչ միայն Աստծո խոսքն են քարոզում զորամասերում, այլ նաեւ դառնում են ընկերներ, մտերիմներ, խորհրդատուներ զինվորների եւ սպաների համար։ Հոգեւոր առումով հաճախ տրվող հարցերից են փրկության հարցը, օրինակ պատերազմի ժամանակ նրանք ովքեր մկրտված չէին ուզում էին անպայման մկրտված լինել, շատերին հետաքրքրում էր հանուն հայրենիքի զոհվելը ինչո՞վ է տարբերվում սովորական պայմաններում մահից։ Հոգեւորականները բացատրում էին, որ դա փրկության հասնելու ամենափառահեղ ճանապարհն է։ Որովհետեւ հանուն հայրենիքի նահատակվածները համարվում են փրկվածներ։ Խաղաղ ժամանակներում հարցերը մի փոքր այլ են․ գիտեք, որ հիմա շատ տարբեր կրոնական քայքայիչ կազմակերպություններ քարոզչություններ են իրականացնում հայրենիքի դեմ, հայրենիքի պաշտպանությունը համարելով չարիք, առհասարակ զենք վերցնելը բնորոշում, որպես անընդունելի արարք։ Այս  տեսակի հարցերը շատ զգայուն պատասխաներ են ակնկալում, եւ գնդերեցները կարողանում են Սուրբ գրիքից մեջբերումներով փաստել, որ պատերազմը չնայած վատ բան է` իր բոլոր աղետալի հետևանքներով, բայց կան արդարացի պատերազմներ,  որոնք միտված են ինքնապաշտպանությանը, իսկ նման արդարացի պատերազմների ժամանակ արդարացված են նաեւ  զինվորիների իրականացրած ծառայությունները։ Հարցերից է նաեւ թշնամուն խոցելու, սպանելու հարցը՝ արդյո՞ք դա մեղք է, թե՞ ոչ, պատասխանը մեկն է, եթե պայքարդ արդարացի է, ապա տվյալ պարագայում թշնամու կռվողներին ոչնչացնելը չի համարվում սպանություն, մեղք։ Այս հարցը քննարկվել է վաղ Եկեղեցում, քրիստոնեության առաջին դարերում և Եկեղեցու սուրբ հայրերն էլ հաստատել են դա: Նույնիսկ զինվորական կանոնադրության մեջ սպանության մասին խոսք չկա, այնտեղ նշվում  է, որ պետք է ոչնչացնել քեզ վրա հարձակվող կենդանի կամ տեխնիկական ուժերը։ Սուրբ Գրքում էլ չկա որևէ տեղ, որ Աստված մերժի զինվորական ծառայությունը, փոխարենը գովեստով են խոսվում մի շարք զինվորականների մասին:

-Հայր Սուրբ, Դուք պատերազմի 10-րդ օրը՝ հոկտեմբերի 7-ին արդեն զինվորների կողքին էիք։ Գիտեմ, որ այդ ծանր օրերին՝ ականատես եք եղել բազում աստվածային հրաշքների, կկիսվե՞ք նաեւ մեր ընթերցողի հետ։

-Այո, նման դեպքեր շատ են եղել, կառանձնացնեմ մեկը․պատերազմի թեժ օրերին Աշոտ Երկաթի Սուրբ խաչով օրհնության արարողություն կատարեցինք մի զորամասի հրամանատարական կետում, որից հետո սկսվեց ուժեղ հրետակոծություն՝ ժամեր շարունակ տեւած հրետակոծությունից հետո բացի տեխնիկական վնասներից՝ ծառայողներից ոչ ոք չէր վնասվել։ Առավոտյան հենց հրամանատարը վկայեց, որ Աշոտ Երկաթի սուրբ խաչի օրհնությունն էր, որ ժամեր տեւած հրետակոծությունից ոչ ոք չվնասվեց:

-Եվ վերջում․․․

-Համոզված եմ, որ եթե չկա անձի մեջ հավատք առ Աստված, նրա հայրենասիրությունը, մարտական պատրաստվածությունը, քաջությունը թերի է, չի կարող լիարժեք անձը սիրել իր հայրենիքը, եթե հոգու խորքում չունի հավատք և աստվածսիրություն, որովհետև բոլոր առաքինությունները մարդու մեջ զարգանում են հենց հավատից։ Օրինակ` պատերազմի ժամանակ զինվորները իրենց կողքին տեսնելով հոգևորականին, Աստծու ներկայություն էին զգում, աղոթում էին, որի հետևանքով խուճապի չէին մատնվում ու սառնասրտորեն իրականացնում էին իրենց պարտականությունները` պահելով կարգապահությունը:

Հավատքով մարդը գիտի, որ այս կյանքը խիստ ժամանակավոր է, պատրաստության մի կարճ շրջան, գիտի, որ երկրային կյանքին հաջորդում է հավիտենական կյանքը, որտեղ մարդուն սպասվում է կա՛մ չարչարանքներ կա’մ փրկություն , ուստի երկնային հավիտենական արքայությունը ժառանգելու համար հավատացյալը չի վախենում մահից։ Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ երկրային շրջանը փրկության պատրաստության շրջան է, որը պետք է ապրենք Աստծու պատվիրանների համաձայն:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ






Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top