«Փաստ». Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մասնավորաբար, պլենար առաջին նիստի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բավականին կոպիտ որակումներով է հանդես եկել Ռուսաստանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
Դրանից հետո դահլիճում գտնվողների մի մասը ոտքի է կանգնել ու հոտնկայս ծափահարել Զելենսկու հակառուսական ելույթը: Նրանց թվում են եղել նաև Հայաստանի պատվիրակության քպական անդամները, մասնավորաբար Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը և Հռիփսիմե Գրիգորյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
