Ինչի՞ մասին է «պատմում» արյունը.«Աստղիկ» բկ-ի լաբորատորիաների առանձնահատկությունը ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը

Մութ ուժերն արդեն բեմում են. սարսափ մեծահասակների համար

Լուսանկարներ

Մինչ քաղաքական դաշտում մութ ուժերին են փնտրում, իրականում մութ ուժերն արդեն բեմում են: Ֆանտաստիկա, վախ, սարսուռ, խավար ու լույս… Եթե սուր զգացմունքների պակաս ունեք, ապա հոլիվուդյան ֆիլմեր դիտելու փոխարեն՝ շտապեք Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Այո՛, այս անգամ ռուսական թատրոնի խաղացանկը համալրվել է սարսափ հեքիաթով՝ մեծահասակաների համար:

Կայացավ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով եւ Սերգեյ Ֆեդոտովի բեմականացմամբ՝ «Վիյ» ներկայացման առաջնախաղը: Ռուս գրականության դասականներից Նիկոլայ Գոգոլի համանուն պատմվածքի մոտիվներով բեմադրված «Վիյ»-ն իրականում զգացմունքների, սիրո ու գայթակղության, մարդու մեջ պայքարող լույսի ու խավարի, երկրայինի ու վեհի մասին է։

«Սիրում եմ միստիկ տարրեր բեմում, սիրում եմ, երբ թատրոնի ամբողջ տեխնիկան աշխատում է՝ դերասանի հմտություններն ու տաղանդն ավելի վառ ներկայացնելու համար», - ասում է ներկայացման ռեժիսոր Նորա Գրիգորյանը:

Ուսանող փիլիսոփա Խոմա Բրուտը երեք գիշեր մենակ անցկացնում է մահացած վհուկ Պաննոչկայի դագաղի մոտ։ Խավարի գալուստով չար ոգին կենդանանում է... Կկարողանա՞ Խոման դիմակայել դրան եւ գոյատեւել այդ անհավասար պայքարում. ահա այս հարցի պատասխանը կգտնի հանդիսատեսը:

Նշենք, որ ներկայացումը համեմված է նաեւ հումորով, ինչը թույլ է տալիս հանդիսատեսին միաժամանակ ունենալ հոգեբանական ու զգացմունքային տարբեր ապրումներ:

Ներկայացման մեջ խաղում են ՀՀ վաստակավոր արտիստներ Իրա Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը, դերասաններ Լիլյա Մուկուչյանը, Մանվել Խաչատրյանը, Սերգեյ Գրիգորյանը, Մանվել Սարգսյանը, Արեն Խաչատրյանը, Արման Մեժլումյանը, Իվան Ստեպանովը, Յուրի Սոշնիկովը, Գրիգոր Խոջոյանը, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Մելսիդա Հակոբյանը, Յանա Թուրգունյանը, Նատալիա Արուտյունովան։ Ներկայացման բեմանկարիչները Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանն են, զգեստների նկարիչը` Լուսինե Կարապետյանը, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի, երաժշտական ձեւավորումը՝ Նորա Գրիգորյանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ