ՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան Բաբայան Զելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի «Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել «Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար «Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում «Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ Ռուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ)

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

Մշակութային

Վերջերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հեղինակած՝ «Հայկ Նահապետ» գրքի շնորհանդեսը: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

Տիկին Դեմիրճյան, «Հայկ Նահապետ» գիրքը գրելիս օգտվել եք պատմական աղբյուրներից, կմանրամասնե՞ք:

— Պետք է ասել, որ մեր ամբողջ միջնադարյան գրականությունը մինչեւ 13-րդ դար (Վարդան Այգեկցի, Վարդան Արեւելցի) գրեթե նույնությամբ կրկնում է Խորենացու պատումը: 10-րդ դարի վրաց հեղինակ Լեոնտի Մրովելին, այս իմաստով, նորություն է: Բացի ահեղ ճակատամարտից՝ նա հիշատակում է Հայկի կրտսեր յոթ եղբայրներին, որոնցից Քարթլոսը դիտվում է վրացիների, իսկ մյուսները՝ կովկասյան ցեղերի առաջնորդներ: Կովկասը, ըստ 19-րդ դարի հեղինակ Արսեն Բագրատունու, մեծ ճակատամարտում զոհվում է, սակայն Կովկասյան լեռների՝ նրա անունով կոչվելը ցույց է տալիս, որ այդ հսկան արդեն իսկ եղել էր «աշխարհի ծայրի» լեռներում եւ մեծ հռչակ ձեռք բերել տեղաբնիկների մեջ:

Ինքը՝ Խորենացին, իր պատմությունը քաղել է Մար Աբաս Կատինայի մատյաններից: Ծագումով ասորի այս պատմիչը դեռեւս 1-ին դարում Վաղարշ թագավորի հրամանով գնացել էր Պարսկաստան՝ գրավոր դիվանները ուսումնասիրելու եւ ծաղկաքաղ արել հայոց պատմությունը՝ սկսած Հայկ Նահապետից: Խորենացին, Մար Աբասից մեջբերելով, ասում է, որ Հայկը հայրենիք վերադարձավ Բաբելոնի աշտարակի կործանումից հետո, որից կարելի է եզրակացնել, թե Հայկը պետք է անպայման մասնակցած լիներ աշտարակաշինությանը: Երբ սկսեցի լուրջ հետազոտությունները, տեսա, որ շինարարությունը տեւել է 43 տարի: Այսինքն` հայերի երեք սերունդ՝ Հայկի պապը եւ հայրը, նույնպես աշխատել են Բաբելոնի աշտարակի վրա: Ինձ համար հրաշալի հայտնություն դարձավ այն, որ Հայկը եղել է աշտարակի աշխղեկը, ղեկավարել կառուցման ընթացքը: Այդ ամենը ես ներառել եմ հերոսապատման մեջ՝ ցույց տալով, որ հենց այդտեղից՝ քար-աղյուս տարբերակումից է սկսվել Հայկի եւ Բելի խոր տարանջատումը, այսինքն՝ Բելի անմիտ միջամտությամբ քարը փոխարինվել է հում աղյուսով, որից էլ աշտարակը փլվել է՝ մեծաթիվ մարդկանց թաղելով փլատակների տակ: Այդ պատճառով էլ առաջին գլուխը կոչել եմ «Բաբելոնի աշտարակը», իսկ երկրորդը` «Հայկի հաղթանակը»:

Գրքում փորձե՞լ եք Հայկ Նահապետի կերպարին հաղորդել ժամանակակից տարրեր:

— Նպատակային չեմ մտածել, բայց կարծես ինքնաբերաբար ստացվել է: Իմ գրքում Հայկը ե՛ւ շատ հին, ե՛ւ արդիկան կերպար է: Բառապաշարի հերոսականությամբ ու վերամբարձ ոճով նա անցյալի իդեալականացված մարդու խտացումն է, բայց նաեւ երեսիդ շնչող, կենդանի կերպար է՝ կերտված «միս ու արյունից»: Օրինակ՝ թե ինչպիսի ամուսին էր կամ ինչպիսի հայր ու պապ, այսօր էլ կտեսնենք նահապետական մեր ընտանիքներում, քանի որ բոլոր հայր ու պապերի նման Հայկն էլ խրատում է որդիներին, տագնապում թոռների համար, մեծարում նվիրյալ կնոջը: Իսկ ինչպիսի՞ զորավար էր: Խորենացին մեկ նախադասությամբ ասում է՝ եռանկյունաձեւ շարեց զորքը: Հարց է ծագում՝ իսկ ո՞վ պետք է լիներ եռանկյան գլուխը, ո՞վ պետք է իր վրա վերցներ ամենածանր հարվածը: Իհարկե, ինքը՝ Հայկը... Անցյալի համար սա թվում է սովորական ճշմարտություն, իսկ հիմա՞… Կամ՝ Հայկն իր որդիներին կանգնեցրեց կողքին, որ միասին վահան դառնան մյուսներին: Կրկին հարց է ծագում. իսկ հիմա՞… Երրորդ կարեւոր դիտարկումը. մինչեւ նետի հարվածին հասնելը՝ հայկյանները պետք է կռիվ տային թուր ու նիզակով: Իսկ ինչի՞ց էին ձուլված թրերը, որ դիմացան ահռելի զորքի հարձակմանը: Իհարկե, երկաթից: Սա բոլորիս համար հայտնություն է, որ բրոնզի դարում Հայաստանում երկաթ էին ձուլում: Ուստի՝ պատահական չէ, որ Հայկը շտապում է իր պապերի երկիր, որպեսզի տեր կանգներ դարի մեծագույն հայտնագործությանը: Այստեղ նա, իրոք, «ժամանակակից» մարդ է, քանի որ գնահատում է դարբինների գտած նորությունը, այժմյան բառով ասած՝ տեխնոլոգիան, եւ հաղթում հենց դրանով: Սկսած գյուտարարությունից, դարբնությունից, կրակի քուրայից ու ջերմությունից՝ ամեն ինչ գրքում տրված է պատճառաբանված ու մատչելի լեզվով,  որպեսզի դպրոցականներն էլ կարդան, հետաքրքիր լինի եւ կենդանի տեսնեն պատկերը:

Ժողովրդի մեջ նման հերոսությունն ամրապնդելու համար շատ ընթերցողներ առաջարկում են, որ գիրքը մտցվի դպրոցական ծրագիր: Մեր իրականության մեջ Դուք տեսնո՞ւմ եք Հայկի կերպարով եւ մտածելակերպով առաջնորդի:

— Միգուցե հետո երեւա, բայց այսօր, ցավոք, չեմ տեսնում... Ես նույնիսկ չեմ տեսնում այն դերասանին, որը կկերտի այդ կերպարը, եթե որոշեն ֆիլմ նկարահանել:

Իսկ Բելի կերպարում տեսնո՞ւմ եք:

— Ամենուրեք Բելն է: Եթե կարդան գիրքը, կտեսնեն, թե Բելի խարդավանքները որտեղից են սկսվում: Ինչպես Խորենացին է գրում. «Ընկերոջ փոր թափելը հերոսություն էր դիտվում…»: Բելը հենց այն կեղծիքի մթնոլորտն է ստեղծում, որը հիմա կա մեր Երկիր մոլորակում: Աշտարակից անընդհատ մարդ էր սայթաքում-ընկնում, եւ պարզվում էր, որ բոլոր սայթաքողները Բելի չսիրած մարդիկ էին…

-Ի՞նչ կարևոր ուղերձ կա գրքում, որ կուզենայիք շեշտել:

-Միասնական լինելու, միասնաբար պայքարելու պատգամը, որ գրքում ոչ թե խոսք է, այլ համատեղ մտորելու և գործելու ընթացք, և որը սկսվում է ամենապարզ՝ հայր-որդի, պապ-թոռ հարաբերություններից: Հայկը, խոր հոգեբան լինելով, իր որդիների ու թոռների հաջողություններին հետևում է ոչ թե ուղղակի, այլ հեռվից, նույնիսկ՝ թաքուն: Նա ուրիշների բերանով է տալիս խորհուրդները, ուրիշների կողմից հղում դիտողություններն ու գովասանքները, որ երիտասարդները ո՛չ ընկճվեն, ո՛չ էլ ավելորդ գոռոզանան: Նա Բելի դեմ խոսելիս ժողովականների մոտ աստվածային կերպար է ստանում, որովհետև մեջքով զգում է իր Արամանյակ որդու սպասողական հայացքը: Նա բազկամարտի ժամանակ հաղթում է այդ նույն Արամանյակ որդուն՝ ցույց տալու, որ կանգնած է բոլոր որդիների թիկունքին, բայց խոստովանում է, որ որդին էլ հաղթեց իրեն, երբ մեջտեղ բերեց երկսայրի թրեր կռելու գաղափարը: Մի խոսքով՝ հարգանք, միմյանց կարծիքներ լսելու ունակություն, միմյանցով հզորանալու ցանկություն:

-Շնորհանդեսի ժամանակ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ասաց, թե ինչ չեն արել պատմաբանները, անում են բանասերները: Ի՞նչ կասեք այս առթիվ:

-Շատ շնորհակալ եմ նման գնահատականի համար և կասեմ, որ պատմական երկար դարերի ընթացքը գեղարվեստը կարող է տալ կարճ պատումներով, քանզի արվեստն ունի ընդհանրացնող մեծ ուժ: Ինքս մտածված ձևով ընտրեցի վիպակի ծավալը, որպեսզի ընթերցողին արագ հասցնեմ վերջակետին, սակայն գիտեմ, որ մի կարդալն այս գրքի համար քիչ է: Բազմաշերտ ծալքերի մեջ շատ նորություններ կան՝ սկսած Բաբելոնի աշտարակի կառուցումից մինչև քանդվելը, դարբինների գալուց մինչև երկաթի գաղտնիքը բացահայտելը, հավաքված մարդկանց «լեզուների բաժանումն» ու խառնակության քաղաքից հեռանալը, Հայկի զոհողությունները, Բելի խարդավանքները, ընկերության կտրուկ շրջադարձը, հայրենիք վերադառնալը, Բելին դիմագրավելը և հզոր հաղթանակը:

-Արդյոք գիրքը թարգմանվո՞ւմ է այլ լեզուներով:

-Ռուսերենն արդեն պատրաստ է, իսկ անգլերենը՝ ընթացքի մեջ:

-Հաջողություն եմ մաղթում՝ համոզված, որ այն կհասնի բազում ընթերցողների և լույս կսփռի մեր պատմության շատ դեպքերի վրա:

-Հուսանք նաև, որ գիրքը կծառայի մեր բաղձալի հաղթանակին և խաղաղությանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






ՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)Հայաստանում վխտում են թուրքական շպիոնները. Հայկ ԲաբուխանյանՌուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական«Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»․ համացանցում հիշել են Փաշինյանի խոսքերըՈստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top