ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը

«Ոչ պատահական հանդիպում» Սերգեյ Մակովեցկու հետ

Ազդագրեր

Դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 19։30-ին Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում սպասվում է Սերգեյ Մակովեցկու «Ոչ պատահական հանդիպում» երեկոն։

Հանդիսատեսը երեկոյի ընթացքում կլսի պատմություններ կինոյում եւ թատրոնում աշխատելու տարիներից, հետաքրքիր ռեժիսորների, դերասանների եւ այլ մարդկանց հետ նրա հանդիպումներից, ովքեր հետք են թողել արտիստի կյանքում եւ ստեղծագործական ուղու վրա։

Ծրագրում կլինեն նաեւ մենախոսություններ ներկայացումներից, կհնչի պոեզիա, կցուցադրվեն հազվագյուտ կադրեր Սերգեյ Մակովեցկու մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմերից։

Սերգեյ Մակովեցկին ճանաչված դերասան է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ: Նրա մասնակցությամբ ֆիլմերը բարձրացնում են հեռուստատեսության վարկանիշը։ Մակովեցկին խաղացել է 30-ից ավելի ներկայացումներում եւ 50-ից ավելի ֆիլմերում։

Երեւանում ներկայացում ունենալու որոշումը Սերգեյ Մակովեցկին կայացրել է՝ հիմքում ունենալով մեծ սերը Հայաստանի ու հայ մարդու նկատմամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ