Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է սոցցանցում տարածվող տեսանյութին Չհայտարարված այցով մեկնում եմ ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին․ Պապիկյան Երեք զոհ, զրո պատասխանատու․ ողբերգական դեպքից 18 օր առաջ տեսչական մարմինը շինհրապարակում է եղել Ուկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարություն Ռուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ) Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. Զախարովան Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ Ղուկասյան Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Մենք զգացինք դաշնակցի ուսը. Հայկ Բաբուխանյան

Զարկերակ

Նոեմբերի 23-ին «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Սոնա Աղեկյանի գլխավորությամբ,  ողջունի ակցիա էին անցկացրել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ ողջունելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը:

Ցուցարարների պաստառների վրա հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Մեր փրկությունը գալու է Ռուսաստանից» խոսքերն էին: Մեկ այլ պաստառի վրա՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարի գալուստ Հայաստան, մենք անհամբեր սպասում էինք Ձեզ»։

Շարժման անունից Վ.Պուտինին ուղղված շնորհակալագիր է հանձնել, որում, մասնավորապես, ասվում է. «Շնորհակալ ենք Ձեզ, բարի գալուստ Հայաստան, որտեղ Ձեզ հարգում և գնահատում են»։

Նշենք, որ  Հայստանի քաղաքական շրջանակներից  երեկ դա միակ կազմակերպված գործողությունն էր:

Այս կապակցությամբ  մեկնաբանություն խնդրեցինք ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ, հանուն նոր Միության » շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանից:

- Ռուսաստանի համար բավական բարդ պատմական պահին Հայաստան են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նշենք, որ ՌԴ նախագահը  ներկայումս գրեթե երկրից դուրս չի գալիս: Նա նույնիսկ չգնաց մեծ 20-յակի գագաթաժողովին: Իհարկե, սա շատ լուրջ աջակցություն է մեր երկրին հայ ժողովրդի և մեր պետականության համար այս ծանր, օրհասական պահին։ Մենք զգացինք դաշնակցի ուսը։ Եվ դա հենց այն դեպքում, երբ մեր հասցեին անթաքույց սպառնալիքներ են հնչում»,- iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց  մեր զրուցակիցը։

-Ցավոք, դրսից վերահսկվող և օտար, հակահայկական շահեր սպասարկող որոշ ուժեր փորձեցին տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կան հզոր հակառուսական ուժեր, բայց ստացան հակառակ էֆեկտը` արեւմտյան շահերի համար մի բուռ «կռվողներ»: Ակնհայտ է, որ իշխանական շրջանակները իրենց աջակցում են։ Բայց Հայաստանում մարդիկ բարեկամներին հիանալի տարբերում են ստահակներից։ Այս օրերին շատերը` նույնիսկ մեզ համար անծանոթ մարդիկ, խնդրում են ողջույնի և երախտագիտության խոսքեր փոխանցել Ռուսաստանին և նրա նախագահին։ Ուստի մեր Շարժման պատվիրակությունը ուղարկեցինք շնորհակալական և ողջույնի նամակ հղելու։

Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովի արդյունքներին, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտում է օգնել Հայաստանին, ակնհայտ է նաև, որ Հայաստանի ղեկավարությունը շահարկում է այն ոչ միանշանակ ու բարդ իրավիճակը, որում պետք է առաջ շարժվի ՀԱՊԿ-ը։ Պարզ է, թե ում եւ ինչի համար է դա արվում։ Բայց երբ նույնիսկ Հայաստանին Ռուսաստանի բացահայտ աջակցության երեկվա ցուցադրությունից, Արցախի հարցի վերաբերյալ հնչած զուսպ լավատեսական կանխատեսումներից հետո Հայաստանի ղեկավար անձինք շարունակում են շահարկումները, թե «ինչու՞ է մեզ պետք ՀԱՊԿ»-ը չարչրկված թեմայուվ, ապա ակնհայտ է, որ այս տխրահռչակ «արիայի» կատարողները ունեն հստակ սահմանված պատվեր և ողջ պատասխանատվությունը այդ անհեռատես գործողությունների  հետևանքների համար ընկնելու է նրա կատարողների վրա:

Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ թե՛ անձամբ Նիկոլի, թե՛ Հայաստանի այլ ղեկավար պաշտոններ զբաղեցնողների դիրքորոշումը ՀԱՊԿ-ի եւ հայ-ռուսական փոխհարաբերությունների հարցում  շարունակում է մնալ ոչ կառուցողական ու քայքայիչ: Վերջապես այն մարդիկ,  ովքեր երեկ փորձում էին ապակայունացնել իրավիճակը գռեհիկ հակառուսական  գործողություններով, հանդիասանում են Նիկոլի մտերիմ համախոհները եւ Նիկոլի կողմից նշանակաված են մի շարք առանցքային պաշտոնների: Այստեղից էլ հարց է ծագում, եթե Նիկոլը իսկապես տրամադրված է զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները, ապա ինչո՞ւ են բացահայտ հակառուս անձինք  շարունակում զբաղեցնել պետական եւ  հանրային  կարեւորագույն դիրքեր, որոնք  նրանց տրամադրել է հենց Նիկոլը,- ամփոփելով իր խոսքը ասաց Հ.Բաբուխանյանը։

Սեփ. ինֆ.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակինԱրդյունքը նույն 0-ն է, անփույթ, անգրագետն´ր. Սոֆյա Հովսեփյան ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է սոցցանցում տարածվող տեսանյութինՉհայտարարված այցով մեկնում եմ ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին․ Պապիկյան Երեք զոհ, զրո պատասխանատու․ ողբերգական դեպքից 18 օր առաջ տեսչական մարմինը շինհրապարակում է եղելՈւկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարությունՌուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ)Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. ԶախարովանՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ ՂուկասյանԱլեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեւանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված