ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը

«Սեր եւ կարոտ». համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի ծննդյան հոբելյանին

Ազդագրեր

Դեկտեմբերի 4-ին, ժամը` 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Սեր եւ կարոտ» խորագրով համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին` ծննդյան օրվա առթիվ: Ծրագրում` պոեզիա, երգիծանք, երգ եւ երաժշտություն, հումոր:

«Տխրենք, ծիծաղենք, ափսոսենք ու հուսադրվենք միասին: Միասին հեշտանում են շատ դժվարություններ: Սիրով եւ սպասումներով Ձեր՝ Լուսինե...», - ասում է ՀՀ վաստակավոր արտիստը:

Հիշեցնենք, որ հանդիսատեսը Լուսինե Կիրակոսյանին ծանոթ է ե´ւ գեղարվեստական ֆիլմերից, ե´ւ հեռուստատեսությունից, ե´ւ ռադիոից, ե´ւ հայ համերգից, ե´ւ իր  շատ հարցազրույցներից: Ու ամենակարեւորը՝ Երեւանի Դրամատիկական թատրոնից, որտեղ կերտել է բազմաթիվ հիանալի եւ բարձր կերպարներ: Առաջին հեռուստասերիալը, որտեղ նկարահանվել է Լուսինե Կիրակոսյանը, եղել է «Վերվարածներն ընտանիքում» սերիալը, որից հետո նկարահանվել է նաեւ «Անուղղելիները» հեռուստասերիալում: Այստեղ նա կերտել է Ռոզի կերպարը, որը մինչ օրս հեռուստադիտողի ամենասիրված կերպարներից է: Իսկ վերջերս Լուսինե Կիրակոսյանը նկարահանվել է Ելենա Արշակյանի «Լքված ամրոցի պահապանները» սերիալում, ինչը եւս հեռուստադիտողի կողմից ջերմությամբ է ընդունվել:

ՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌՎՈւՄ ԵՆ՝ toms.am կայքում:

Կարող եք նաեւ զանգահարել` 055,099,077 866 726 հեռախոսահամարներով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ