Այնպիսի իրավիճակ է, որ կապ չունի, թե ինչ նորություն ես կարդում, մեկ է, տխուր ես. Մանթաշյան
ԹեմաԸստ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ ՆԱՐԵԿ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ` Պեմզաշենում տեղի ունեցած մոր եւ երկու երեխաների սպանության դեպքը հայկական իրականության լոկալ պրոյեկտումն է:
— Երբ իրեն ազգի առաջնորդ հռչակած անձնավորությունը քարոզարշավի ժամանակ մուրճը ձեռքին ասում է, թե գլուխներն այս «չագուճով» ջարդելու եմ, երբ ասում է, որ արյան գետեր են հոսելու, երբ անընդհատ արյուն է պատկերացնում, հանրային նման մթնոլորտ է ձեւավորվում: Ամեն օր Հայաստանում այսքան վատ նորություն երբեւէ իմ կյանքում չեմ կարդացել: Անընդհատ լսում ենք մահերի մասին: Մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ կապ չունի, թե ինչ նորություն ես կարդում, մեկ է, տխուր ես:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
