3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հայաստան» դաշինքում մանդատներ վայր դնելու թեման շարունակում է մնալ ակտուալ

Թեմա

Չնայած հերքումներին` «Իրավունքի» տեղեկություններով «Հայաստան» դաշինքում մանդատներ վայր դնելու թեման շարունակում է մնալ ակտուալ: Այս հարցի շուրջ բուռն քննարկումները չեն դադարում: Թեմայի կիզակետում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ եւ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ, որոնցից առաջինը գործուղման, մյուսը` վիրահատության պատճառաբանությամբ, այդպես էլ չվերադարձան խորհրդարան նախորդ շաբաթ տեղի ունեցած ԱԺ հերթական նիստերին: Իշխան Սաղաթելյանը գիտակցում է, որ իր վերադարձը վերջ կդնի «Դիմադրություն» շարժման համակարգողի պատվավոր կոչումից, իսկ Արամ Վարդեւանյանը երիտասարդական սկզբունքայնություն է փորձում դրսեւորել: Իսկ դաշինքի ղեկավար կազմում լավ գիտակցում են, որ նրանց մանդատների վայր դնելը ուղիղ հարված կարող է լինել դաշինքի հեղինականության վրա, որին կհաջորդի այլ պատգամավորների մանդատները վայր դնելու գործընթացն ու կառաջացնի համախոհների էլ ավելի լայն հիասթափությունը: Ուստի` ամեն կերպ նրանք փորձում են կանխել այն` հորդորելով անգամ խորտակվող նավում միասնականություն դրսեւորել` հաշվի առնելով միասին անցած քարքարոտ ճանապարհը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ