«Ժողովուրդ». ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ռուսական խոցված անօդաչուն հասցրեց ոչնչացնել ուկրաինական ՄիԳ-29-ը (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները ավելի են սրել իրենց պատերազմն Ալլահի դեմ. ԻՀՊԿ-ի աղբյուր Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները»

Հայաստանի Հանրապետությունում հակառուսական բոլոր տիպի ոռնոցների հետևում կանգնած է կապիտուլյանտների խունտան. Արմեն Ամիրջանյան

Թավշյա տեռոր
Մատների վրա կարելի է հաշվել թե քանի անգամ են Հայաստան եկել ՌԴ ղեկավարները։ Եվ ամեն այդ այցից հետո մի կարևոր բան արվել է Հայաստանի համար։ փողոցով իշխանության եկածների օրոք արդեն երկրորդ անգամ է Հայաստան գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա առաջին այցի ժամանակ թրաշամանուկ իշխանության դասալիք ղեկավարը լայաղ չարեց օդանավակայանում դիմավորել ՀՀ միակ ռազմավարական դաշնակցին և ըստ էության ՀՀ միակ անվտանգույթյան երաշխավորին, ըստ արարողակարգի, ինչպես որ պահանջվում է նման բարձր պաշտոնաի այցի ժամանակ։
Հիմա երկրորդ անգամ է ՌԴ նախագահը գալիս Հայաստան, այս անգամ կապիտուլյանտ և թրքահարճ իշխանիկները գործի են դրել իրենց ծանր հրետանին ՝ սոռոսի վաստակներին և թրքացած վիժվածքների ոհմակներին։
Հայաստանի Հանրապետությունում հակառուսական բոլոր տիպի ոռնոցների հետևում կանգնած է կապիտուլյանտների խունտան, այլապես դա ուղղակի տեղի չէր ունենա։
Մի փոքր հիշեցում անուղեղ և հասարակ տրամաբանությունից զուրկ երկոտանի զանգվածի համար։ 44 օրյա դավադիր պատերազմի ողջ ընթացքում ՝ ուկրաինան աջակցում էր ցեղասպան և զավթիչ ադրբեջանին։ 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Կիևում փակցված էին պաստառներ ի աջակցություն ադրբեջանի ահաբեկչական գործողությունների։
Հակառուսական ցանկացած քայլ դա դեմ է Հայաստանի և առավել ևս Արցախի անվտանգությանը։ Եվ նման ակցիաներ կազմակերպողներւ նախ ուղղակի կերպով սնվում են կապիտուլյանտ իշխանությունից, ուղիղ սպառնալիք են Հայ ժողովրդի ազգային անվտանգությանը և տանում են հայկական երկու պետությունները դեպի կործանում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ