ՊՍԺ-ի ուղերձը Մեսսիին` ԱԱ-ում մեկնարկից առաջ
ՍպորտՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն սոցիալական ցանցերում արած գրառումով աջակցել է 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիին, ով այսօր Արգենտինայի հավաքականի կազմում մեկնարկելու է Աշխարհի առաջնությունում.
«Այսօր քո օրն է, Լեո։ Այսօր սկսվում է քո ճանապարհը դեպի երազանք։ Սիրով՝ Փարիզից, մենք միշտ աջակցում ենք քեզ»,- գրել է ՊՍԺ-ն։
Խմբային փուլի առաջին տուրում Արգենտինան մրցում է Սաուդյան Արաբիայի հետ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
