3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՌԴ նախագահի դեմ կազմակերպվող պիկետները բացարձակ կերպով եւ լիարժեք ձեւով հակասում է մեր երկրի ազգային շահերին. ԱԺ պատգամավոր

Ներքաղաքական

Ի վերջո խաղաղության պայմանագրի, ո՞ր տարբերակին է կողմ  խորհրդարանական ընդդիմությունը այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ «Հայաստան դաշինքի» պատգամավոր ԹԱԴԵՒՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ, ով կրկին խուափելով հստակ պատասխանից հետեւյալ կերպ պատասխանեց.

-Խնդիրը ոչ թե առանձին տարբերակների մեջ է, այլ կարծում եմ շատ հստակ է խնդիրը եւ մենք այդ մասին ասել ենք բազմիցս: Ընդդիմության կարմիր գիծը հետեւյալն է, որ չի կարող Արցախի հանապետությունը ճանաչվել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, սա մեր կարմիր գիծն է: Երկրորդ, խաղաղության գործընթացում նախեւառաջ ՀՀ-ի ինքնիշխան տարածքներից պետք է դուրս բերվեն թշնամու գրոհայիները եվ վերջապես պետք է կատարվի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կարեւոր պահանջը, որը վերաբերում է գերության մեջ գտնվող անձանց վերադարձին, որը մինչ օրս չի իրականացվում: Այս իմաստով հատկանշական է արձանագրել, որ խոսելով խաղաղության մասին, անգամ այս պահին, ցավոք սրտի, ՀՀ քաղաքացի հանդիսացող մեր զոհված տղաների աճյունները գտնվում են թշնամու վերահսկողության տակ: Շատ կարեւոր է այս արձանագրումները որովհետեւ խոսքը մի բան է, բայց կյանքի կոչելը լրիվ այլ բան: Եվ վերջապես ՀՀ-ի ինքնիշխան տարածքից որեւէ զիջում, որեւէ ձեւակերպված բառախաղի տակ մեզ համար ընդունելի չէ:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Նկատ ունեմ, այսպես կոչված, համատեքստում: Կոմունիկացիաների բացումը դա մի բան է, որը բառի բուն իմաստով հասկանալի է: օրինակ մեր կոմունիկացիաները Վրաստանի ԻԻՀ-ի համար բաց են, բայց այլ տարբերակով որեւէ բառախաղի տակ ՀՀ տարաքները զիջելը թույլ չենք տալու, դա մեզ համար անըննդունելի է: Ամփոփելով խոսքս փաստեմ, որ մեզ համար ընդունելի կլինի այն պաշտոնական տարբերակը, որտեղ իմ նշված կետերը հստակ կլինեն: Դրանք նվազագույն կետերն են, որի որեւէ կետի անտեսումը բերելու ոչ թե խաղաղության, այլ նոր զոհերի ու տարածքների կորուստների: Եվ երկրորդ, սա նշանակելու է ՀՀ-ի ինքիշխանության հետեւողական կորուստ: Այսքան այս հարցի շուրջ կարող եմ ասել:

-Պարոն Ավետիսյան, ՌԴ նախագահի այցին ընդառաջ հակառուսական ակցիաներ են պատրաստվում, սրան ինչպե՞ս եք վերաբերում:

-Շատ մտահոգիչ եւ բացասական, որովհետեւ ՌԴ-ն Հայաստանի Հանրապետության միակ ռազմավարական գործընկերն է, որը փաստված է պատմականորեն: Իսկ այս իրավիճակում հակառուսական պիկտներ իրականացնողները վստահաբար դչդվում են որոշոշ արտաքին ուժերի կողմից, որոնց դրդապատճառը, կամ այսպես կոչված, շահը բացարձակ կերպով եւ լիարժեք ձեւով հակասում է մեր երկրի ազգային շահերին:

-Պարոն Ավետիսյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է, որ Ձեր խմբայցությունում կա, մեղմ ասած, անհասկացվածություն, որի հետեւանքով որոշ պատգամավորները նաեւ մանդատները վայր դնելու որոշում են կայացրել, այդպե՞ս է:

-Գիտեք, ես ասեմ, որ մենք գտնվում ենք աշխատանքային նորմալ, բնականոն վիճակում որպես խմբակցություն, հարցեր, քննարկումներ միժտ են եղել, որովհետեւ մենք մեկ անձի պարտադրանքով եւ բացառիկ շահով չենք առաջնորդվում, ինչպես առաջնորդվում է ՔՊ-ն: Մանդատները վայր դնելու վերաբերյալ էլ, անկեղծ ասած, առաջին անգամ ՁԵզանից եմ լսում:

-Տարօրինակ է, որովհետեւ մամուլը տեւական ժամանակ է ինչ գրում է:

-Դե գիտեք մանուլը շատ բան է գրում, ես կոնկրետ նման տեղեկատվություն չունեք:

-Իշխան Սաղաթելյանի` մանդատը վայր դնելու վերաբերյալ ե՞ւս տեղեկատվություն չունեք:

-Ոչ, ես Ձեզ վստահեցնում եմ, եթե նման բան լինի, ապա Իշխան Սաղաթելյանը ունի եւ կամք եւ բավարար վճռականություն իր որոշումները կայացնելու եւ այդ մասին հանրությանը իրազեկելու:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ