Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ Պետրոսյան Ռուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազով Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրել Դավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքով ՇՏԱՊ. ՀՀ նախագահ անճանաչելիորեն փոխվել է. ՖՈՏՈ ՇՏԱՊ. Նարիմանյանը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել. Խորխոռունու սպանության հետքերով Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 16 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թոշակառու տատիկը սքութերով վրաերթի է ենթարկել մեկ այլ թոշակառուի և կհայտնվի բանտում Հուսիթներ խոցել են սաուդյան F-15 կործանիչ

Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինը դատարկաձեռն է գալու Հայաստան. Բաբայան

Հանդիպում

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` խաղաղության պայմանագրի առաջարկվող ռուսական տարբերակը, եթե պարունակում է արցախահայության անվտանգության երաշխիքներ, ով էլ այն ընդունի կամ չընդունի, նորմալ, ադեկվատ ժողովրդի մասը պետք է ընդունի:

— Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռուսական տարբերակի մոտեցումների առումով Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե կոնսենսուսային վիճակ է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հիմա եթե իշխանությունը սա ընդունել է, մենք` որպես ընդդիմություն, ասենք` սխա՞լ եք արել: Կա տարբերակ` Արցախի հարցի էջը բաց թողնել եւ անդրադառնալ հետագայում, որն առաջարկում է Ռուսաստանը` տալով արցախահայությանն անվտանգության երաշխիքներ` ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը: ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի զորքերը չեն գալու կանգնեն Արցախում, իսկ ռուսական ստորաբաժանումներն Արցախում են: Այս փաստը պետք է ընդունել: Եթե այսպիսի տարբերակ առաջարկեր Արեւմուտքը, այն ժամանակ կասեինք` ի՞նչ անենք, որ Արեւմուտքն է առաջարկում, պետք է ընդունել, բայց չի առաջակում: Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարության մեջ Արցախի վերաբերյալ ամեն ինչ ասված է: Ակնհայտ է, որ եթե Հայաստանն ընտրվում է արեւմտյան տարբերակը որեւէ շահեկան բան չի լինելու արցախահայության համար եւ խնդիր է դառնալու: Սա ընդդիմություն-իշխանություն հարց չէ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական հարց է: Հետեւապես, ով ընդունում է, որ ռուսական կոնտիգենտի ներկայությունն Արցախում, ճիշտ քայլ է անում` անկախ նրանից` կլինի Նիկոլ Փաշինյանը, թե այլ մարդ, ինձ չի հետաքրքրում: Ինձ համար կարեւոր է, որ մեր երկրի անվտանգությունն իրականում պաշտպանված լինի: Անիմաստ հեքիաթների հետեւից մենք իրավունք չունենք գնալու, նժարին մարդկանց կյանքի խնդիրն է դրված:

— Այսօր Երեւան է ժամանում ՌԴ նախագահը, իսկ վաղը կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:

— Նախ չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինը դատարկաձեռն է գալու Հայաստան: Նա ինչ-որ մի նորություն իր հետ բերելու է: Բացի այդ, ՌԴ նախագահի այցով կփակվի այն խոսակցությունների էջը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից կարող է դուրս գալ, կամ ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից: Կհստակեցվի նաեւ, որ  Հայաստանի միակ եւ կարեւորագույն ռազմական դաշնակիցը ՌԴ-ն է, եւ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին պարտավոր է իրականացնել որոշակի զսպող գործառույթներ, ինչի վերաբերյալ կային որոշակի բամասանքներ, դժգոհություններ: Կարծում եմ` այդ հարցերի պատասխաններն իր հետ բերելու է ՌԴ նախագահը:

— Ի դեպ, ծռերի ԱԺԲ-ն եւ այլ արեւմտամետներ բողոքի ակցիաներ են պլանավորում` ընդդեմ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի: Ավելին` նույն ԱԺԲ-ն Ռուսաստանին թշնամի է որակում, եւ դրա վրա աչք է փակում հայաստանյան իշխանությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

— Իշխանությունը վաղուց չի արձագանքում, երբ բացահայտ Երեւանի փողոցներում այլ պետությանը թշնամի են համարում եւ նման հայտարարություններ անում: Մանավանդ, երբ այլ պետությունը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ բարեկամ ժողովուրդը, սա անթույլատրելի է բոլոր առումներով: Բայց իշխանությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու եւ չլսելու մեխանիզմ: Չնայած մի պահ եղավ, երբ այդպիսի ակցիաներից մեկի ժամանակ ինչ-որ ակտիվիստների բերման ենթարկեցին: Սակայն կարծում եմ` որոշակի լրջություն այն չէր պարունակում իր մեջ: Իսկ իրենց ակցիան, որ վառված ջահերով գոռում էին. «թշնամի», ֆաշիզմի հոտ էր գալիս այդ ամենից: Սա լավ բանի չի բերելու մեր երկրին եւ մեր ժողովրդին: Ուստի` սթափության կոչ եմ անում մարդկանց: Թող մի քիչ մտածեն Հայաստանի ապագայի մասին, քան թե հավատան արեւմտյան գեղեցիկ փաթեթավորված հեքիաթներին: Թե ինչ ենք ցանկանում ունենալ, ինչ ենք երազում, այլ է, բայց մենք ապրում ենք մի իրականության մեջ, որն ունի իր կանոններն ու անկյունները, որը պետք է լավ պատկերացնենք, այլ ոչ թե գոռանք` «ազատ-անկախ», «հեռացիր-մոռացիր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ ՊետրոսյանՌուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազովՔՊ-ական համայնքապետը ասելիք չունի՞, թե՞ լռությունը համաձայնության նշան էՓաշինյանի առաջ շատ հստակ խնդիր է դրված ռուսական բազան դուրս բերել էս տարածքիցՍահմանադրական դատարանը հապճեպ որոշում է կայացրել`TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքինԳառնիկ Դավթյանը ԱԺ-ում 1930-ականների քարտեզները ցույց տվեց, որտեղ Տիգրանաշենը ադրբեջանական չէԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիսՓաշինյանի շնորհիվ Շուռնուխի կեսը ադրբեջանական դարձավ, բնակիչներին ասել են՝ որ կռիվ չլինի, տվեքՍահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրելԴավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքովՇՏԱՊ. ՀՀ նախագահ անճանաչելիորեն փոխվել է. ՖՈՏՈՇՏԱՊ. Նարիմանյանը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել. Խորխոռունու սպանության հետքերովԶաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է.Արտակ ԶաքարյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 16Թոշակառու տատիկը սքութերով վրաերթի է ենթարկել մեկ այլ թոշակառուի և կհայտնվի բանտումՀուսիթներ խոցել են սաուդյան F-15 կործանիչ«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին կարգավորելԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծինԴրապատին զեկույցել է Զելենսկիին, որ այլևս չի կարող երաշխավորել Դոբրոպոլեի պահպանումը. Ուկրաինական աղբյուր«Կալաշնիկով»-ը ներկայացրել է հակադրոնային պաշտպանության նոր համակարգ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված