⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Արամ Վարդևանյանը վայր կդնի՞ մանդատը

Մամուլի տեսություն

Արամ Վարդեւանյանը «Հայաստան» դաշինքի խմբակցությունում միակ պատգամավորն է, որ մտադիր է վայր դնել պատգամավորական մանդատը։ Չնայած դաշինքում նրան փորձում են համոզել, որ հետ կանգնի որոշումից, սակայն դաշինքի մեր աղբյուրները հայտնում են, որ պատգամավորը վճռական է տրամադրված՝ նա ասում է, որ շնչահեղձ է լինում ՔՊ-ական խորհրդարանում։ Անցած շաբաթ ընդդիմությունը՝ մեծ մասով, վերադարձավ խորհրդարան, իսկ Վարդեւանյանը չներկայացավ ո՛չ ԱԺ նիստերին, ո՛չ քվեարկություններին, ո՛չ հայտարարությունների ժամին։

Ռոբերտ Քոչարյանի երբեմնի փաստաբան Վարդեւանյանը խմբակցության այն թեւից է, որը դեմ էր խորհրդարան վերադառնալուն։ Դեմ են նաեւ Վահե Հակոբյանն ու իր որոշ կուսակիցներ, ովքեր նույնպես անցած շաբաթ խորհրդարան չեն գնացել, բայց, մեր տեղեկություններով, առայժմ չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից, իսկ ոմանք էլ, ինչպիսիք են Անդրանիկ Թեւանյանը, Արեգնազ Մանուկյանը եւ այլք, ենթարկվեցին խմբակցության միասնական որոշմանը եւ, չնայած մասնակիորեն, մասնակցում են նիստերին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ