3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում. Արթուր Խաչատրյանը` Սաղաթելյանի մանդատը վայր դնելու լուրերի մասին եւ ոչ միայն

Ներքաղաքական

Նի­կոլն Փաշինյանը ԱԺ-ում հեր­թա­կան ան­գամ խո­սեց Ադ­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կի օգ­տին, նա­եւ փաս­տե­լով, որ այն են­թադ­րում է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հե­տա­գա ո­րո­շում: Ի տար­բե­րու­թյուն ա­մե­րի­կյա­նի, ո­րը նա­խա­տե­սում է էս պա­հին Ար­ցախը տալ Ադր­բե­ջա­նին: Մի­ա­ժա­մա­նակ, Նի­կոլն ընդ­դի­մու­թյան «բոս­տա­նը քար գցե­ց», թե` թող ի­րենք էլ հստա­կո­րեն ա­սեն` ըն­դու­նե­լի՞ է ռու­սա­կանը: Ու­րեմն, ի՞նչ կպա­տաս­խա­նեն այդ հար­ցին ընդ­դի­մա­դիր­նե­րը, եր­կու տար­բե­րակ­նե­րից ո՞ր մե­կի կողմ­նա­կիցն են, կամ մի­գու­ցե մտա­ծում են, որ եր­կուսն էլ պետք է մեր­ժե՞լ: Հար­ցի պա­տաս­խա­նը փոր­ձել ենք «Հայաստան դաշինքի» պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՉՅԱՆԻՑ, ով փորձեց հարցին հարցով պատասխանել.

-Իսկ, որն՞ է ռուսական տարբերակը:

-Այն է ինչ մասին բացահայտ խոսեց ՌԴ նախագահը «Վալդայում»:

-Բայց դա պաշտոնական տարբերակ ե՞ք համարում, ես զարմանում եմ` հիմա Դուք էլ հո Նիկոլը չեք, որ ասեք` չեղած բանին կո՞ղմ եք, թե՞ դեմ լինեմ:

-Պարոն Խաչատրյան…

-Ես նորից եմ կրկնում պետք է լինի պաշտոնական փաստաթուղթ, որ պաշտոնական կարծիք հայտնենք: Դա մեկ, երկրորդ մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ կարգավորման որեւէ տարբերակ, որը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը սահմանափակում է` մեզ համար ընդունելի չէ:

-Եթե ռուսական Ձեր ասած պաշտոնական տարբերակում հենց դա է, Դուք կո՞ղմ եք:

-Կապ չունի դա ռուսական, ֆրանսիական, անգլիական տարբերակ է, թե չգիտեմ ինչ տարբերակ մեզ համար ասացի` որեւէ տարբերակ, որը սահմանափակում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը ընդունելի չէ:

-Այսինքն…

-Իլոնա, ես ասացի, որեւէ մեկը որեւէ պաշտոնական տարբերակ չի տեսել, ու նորից եմ կրկնում որեւէ տարբերակ, որը սահմանափակում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը ընդունելի չէ:

-Որն՞ է Ձեզ համար ընդունելի բա:

-Լավ, ինչքա?ն կարելի է նույն բանը ասել:

-Բառախաղի եք վերածում, երբ ես հստակ հարց եմ տալիս:

-Բառախաղի մեջ մի մտեք, ես Ձեզ հստակ ասում եմ` որեւէ տարբերակ, որը սահմանափակում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը ընդունելի չէ: Վերջ, խնդրում եմ:

-Լավ, իսկ ի՞նչ կասեք խոսակցությունների մասին առ այն, որ «Հայաստան» խմբակցությունում լուսաբացները խաղաղ չեն:

-«Հայաստան» խմբակցությունում որեւէ պառակտում չկա, պետք չի դրանից ուրախանալ կամ չարախնդալ:Դրանք անհասկանալի, խիստ ուղորդված կենտրոններից ուղորդվող ապատեղեկատվություններ են: Ես չեմ հասկանում, թե որտեղից այդ տպավորությունը մարդկանց մոտ, բայց նաեւ հասկանում եմ, թե որ կենտրոններից է դա ուղորդվում:

-Իշխան Սաղաթելյանի` մանդատը վայր դնելու վերաբերյալ լուրերը ե՞ւս իրականություն չեն:

-Բայց, Դուք ինչու պարոն Սաղաթելյանին չեք ուզում այդ հարցը ուղղեք:

-Ձեր գործընկերն է:

-Եթե ինչ-որ մի հայտարարություն պաշտոնապես լինելու լիներ` կլիներ, եթե չկա` ուրեմն չկա:

-Այսինքն ո՛չ հաստատում եք, ո՛չ հերքում, ճի՞շտ հասկացա:

-Ես ասում եմ, պարոն Սաղաթելյանը շատ բաց է մամուլի առաջ եւ ինքը կարող է այդ մասին հայտարարել: Այսինքն ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ