3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Կանխել ՌԴ ղեկավարների նկատմամբ քաղաքական ոտնձգությունները. «Կամք»-ը խստագույնս պահանջում է ՀՀ իրավապահ մարմիններից

Թեմա
Հայկական Արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը պահանջագիր է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին:
 
«Սույն թվականի Նոյեմբերի 22-ից Նոյեմբերի 23-ը Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա ՀԱՊԿ հերթական նիստը:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով, վերջին օրերին հայկական հայտնի շրջանակներ՝ որոնք Հայաստանում սպասարկում են այլ պետությունների շահերը, կազմակերպում են հակառուսական ակցիաներ:
 
Այս առիթով Հայկական Արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խստագույնս պահանջում է ՀՀ իրավապահ մարմիններից՝ ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունից և պատկան մարմիններից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և կանխել ՀԱՊԿ նիստի առիթով ՀՀ այցելող բարձրաստիճան պաշտոնեաների և հատկապես ՌԴ ղեկավարների նկատմամբ քաղաքական ոտնձգությունները:
 
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, միաժամանակ այն այս պահին Արցախահայության անվտանգության միակ երաշխավորն է, ուստի՝ այս պահին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը հասցված ցանկացած վիրավորանք համազոր է հայկական շահերին հարվածելուն:
 
Նկատի ունենալով Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դիմագրաված վտանգները, պահանջում ենք արգելել բողոքի հավաքները և երթերն այն վայրերում, որտեղ անցկացվելու են ՀԱՊԿ-ի միջոցառումները, միաժամանակ նաև արգելել սադրիչներին պարզել՝ բացի Հայկական դրոշներից, այլ երկրների դրոշները հասարակական վայրերում և հատկապես ՀԱՊԿ պատվիրակությունների երթուղիներում:
 
Հայտարարում ենք, որ եթե Հայստանում օտար ֆոնդերից սնվող ազգադավ շրջանակներին ընձեռնվի ազատություն՝ քար գցելու Հայ եւ Ռուս ժողովուրդների հարաբերությունների վրա, ապա մենք համոզվելու ենք, որ ՀՀ ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեղսակից են՝ Հայության տարածաշրջանում բացարձակ մեկուսացման ընթացքին: Այդ դեպքում, միջոցառումների ավարտից հետո ստիպված կլինենք ինքներս վերջ տալ ազգադավ այս շրջանակների արդեն սահմաններն անցնող հակահայ, սանցարձակ եւ աղետաբեր գործողություններին», - ասված է հայտարարության մեջ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ