Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը Թրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The Week Պուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Ինչո՞ւ է ռուսատյաց Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամը հայտնվել «Մոսկվայի տանը»

Մշակութային

Այսօր արդեն քչերն են հիշում, որ Արցախում տեղի ունեցած եւ Ուկրաինայում դեռ ընթացող պատերազմական գործողություններից առաջ «Բաց հասարակության հիմնադրամների» սեփականատեր Ջորջ Սորոսը ծավալուն հոդվածով էր հանդես եկել՝ կոչ անելով Եվրոպային եւ Թուրքիային գործել ընդդեմ ՀՀ ռազմական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: Դեռ այն ժամանակ «Իրավունքն» ուղիղ հարցրել էր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի ղեկավարությանը, թե արդյոք աջակցելու են Թուրքիային, ինչպես Ջորջ Սորոսն է կոչ անում՝ ընդդեմ ՌԴ-ի, որին ի պատասխան՝ ամենեւին էլ չէին հերքել՝ ասելով, թե՝ չեն մեկնաբանում: Եվ ընդհանրապես՝ երբեւէ կարկառուն սորոսականները  չեն էլ թաքցրել իրենց ռուսատյացությունը՝ տարբեր հայտարարություններով, հարցազրույցներով ու ակցիաներով:

Իհարկե, վերոնշյալի մասին այնքան է բարձրաձայնվել, որ թվում է, թե եփած հավին էլ է հայտնի: Մինչդեռ պարզվում է՝ պարբերաբար հիշեցնելու կարիք, այնուամենայնիվ, կա, որովհետեւ առնվազն դժվար է պատկերացնել, որ Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը միտումնավոր է ռուսատյաց սորոսականներին հյուրընկալում իր տանիքի ներքո, պատվում ու հարթակ տրամադրում: Այսպիսով՝ օրերս կայացավ «Մոսկվայի տան» կազմակերպած՝ «Ռուս գրողները Հայաստանի մասին» թեմայով ասմունքի մրցույթը, որին մասնակցում էին հայաստանյան բուհերի ուսանողները: Իսկ ժյուրիի կազմում բազմել էր ոչ ավել, ոչ պակաս Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

Այո՛, այո՛, նույն Բաբայանը, ով իր հարցազրույցներում ասում է, որ՝ «Ռուսաստանը հակագաղափարական երկիր է, նրա ամբողջ գաղափարախոսությունը ստի վրա է կառուցված», եւ այն համեմատում նացիստական Գերմանիայի հետ: Մի մարդ, ով հիմա էլ պնդում է, թե չէր կարելի միանալ ՀԱՊԿ-ին, որովհետեւ ճիշտը արեւմտյան համակարգն է, որը համարում է քրիստոնեական: Բայց, չգիտես ինչու, Բաբայանը երբեք էլ աչքի չընկավ իրական քրիստոնեական արժեքների քարոզով, թեպետ նույն Արեւմուտքն էլ այսօր ավելի շատ հակաքրիստոնեական է, իսկ այ ԼԳԲՏ-ականների թեմատիկայով՝ միշտ առաջամարտիկ է: Ավելին՝ եթե 2019 թվականին «Իրավունքը» չբարձրաձայներ այդ մասին, Տիկնիկային թատրոնն իր տանիքի ներքո որոշել էր գեյ-շոու ցուցադրել: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի Vader խմբին՝ համերգի համար:

Այսքանից հետո՝ այն, որ Ռուբեն Բաբայանը հայտնվում է Մոսկվայի տան բեմում ու կազմակերպած մրցույթի ժյուրիի կազմում, ինչ խոսք, Սորոսի հիմնադրամի կողմից նույնիսկ պարգեւավճարի եւ արեւմտյան «ռազվետկայի» կողմից հատուկ կոչման է արժանի: Իսկ թե ի՞նչ սկզբունքով, ինչո՞ւ է ուղնուծուծով ռուսատյաց գործիչը հիմա էլ «Մոսկվայի տան» ներսում հայտնվել, այստեղ հարցեր են առաջանում՝ ուղղված կենտրոնի ղեկավարությանը: Հատկապես, եթե «Մոսկվայի տունը» նպատակ չի հետապնդում Մոսկվայի տունը քանդել Երեւանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված