Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԷԿ-երի արտադրությունը 12.7%-ով նվազել է

Տնտեսություն

2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 524.27 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 16.9%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) արտադրել է 1 մլրդ 959.31 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 58.3%-ով։

Վիճակագրության համաձայն՝ ՋԷԿ-երի արտադրությունը 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 13.9%-ով և կազմել 2 մլրդ 776.7 մլն կՎտ ժամ,  հողմային էներգիայի արտադրությունն էլ աճել է 50.4%-ով՝ կազմելով 1.3 մլն կՎտ ժամ։

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա այստեղ արտադրությունը նվազել է  12.7%-ով՝ կազմելով 1 մլրդ 836.1 մլն կՎտ ժամ։

Ըստ վիճակագրության՝ հունվար-սեպտեմբերին արևային էլեկտրակայաններն արտադրել են 184.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7 անգամ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ