3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Նոնսենս է, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը երկու տարի հետո է հասկանում, թե ինչ է կատարվում. Դանիելյան

Թեմա

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի հայկական տարբերակը, որտեղ, հակառակ ընդդիմության մեղադրանքների, Հայաստանի իշխանությունը հաշվի է առել ՌԴ առաջարկները: Նա պնդեց, որ ընդունել է ռուսական առաջարկը դեռ 2021-ի հունվարից, բայց չէր բարձրաձայնում` կոռեկտությունից ելնելով: Իսկ հիմա` Վալդայի ֆորումում ՌԴ նախագահի ելույթից հետո արդեն կարող է խոսել:

«Ըստ էության՝ այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ թե ո՞րն է ընդդիմության դիրքորոշումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ:

— Խաղաղության պայմանագիրը վատ բան չէ, ցանկացած խոհեմ ,գիտակից մարդ ցանկանում է, որ խաղաղ սահմաններում ապրի: Չկա մեկը, որ ադեկվատ է եւ չուզի այդ ամենը: Բայց հարցն այն է, թե մենք այդ խաղաղության պայմանագիրն ո՞ւմ հետ ենք ուզում ստորագրել: Հռետորաբանությունը մեր հարեւան երկրի, եթե նայում ենք, նրանց ամենօրյա խոսույթը հետեւյալն է, թե «Երեւանն էլ է մերը, Սյունիքն էլ է մերը, Վարդենիսն էլ»: Նրանք ամբողջը համարում են իրենցը ու ուժի գործադրմամբ, պարտադրանքով փորձում խլել` շատ ժամանակ ծաղրի ենթարկելով, մինչեւ վերջ նստեմացնելով` այսօրվա հայաստանյան գործող իշխանություններին: Այդ պայմաններում ես չեմ պատկերացնում խաղաղության պայմանագիր: Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն էլ  էր ընդդիմության դիրքերից ելութ ունենում եւ ասում էր այն, ինչ ընդդիմադիրներն են բարձրաձայնում արդեն երկու տարի խորհրդարանում եւ խորհրդարանից: Շատ ժամանակ քմծիծաղով էին վերաբերվում ընդդիմության մտահոգություններին, իսկ հիմա խոստովանում են, որ սխավել են, կեղծ օրակարգերով են առաջնորդվել:

— Խաղաղության դարաշրջանի մասին բարձրագոչ հայտարարություններ անող Նիկոլ Փաշինյանը հիմա սկսել է խոսել Արցախին սպառնացող ցեղասպանության մասին: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Ինձ համար նոնսենս է, նորմալ երեւույթ չէ, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը երկու տարի հետո նոր պետք է հասկանա, թե ինչ է կատարվում: Դրա համար ունենք այս իրավիճակը, որում կանգնած ենք: Սա հետեւանքն է ժամանակին չկանխատեսելու, հետեւություններ չանելու, չարձագանքելու, ինչու ոչ, ընդդիմությանը չլսելու: Վաղը մյուս օրը, շատ վատ բան եմ ասում, բայց կարող է նաեւ ունենանք պատերազմ, նոր արհավիրք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ