3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ադրբեջանն իրավիճակը պարբերաբար տաքացնում է. Տիգրան Աբրահամյան

Թեմա

Խոսելով վերջին շրջանում նկատվող սահմանային լարվածության մասին` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ասաց, որ Մարտունու շրջանում՝ Ամարասի դիրքերում, ադրբեջանական զորքը անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք այդ պահին գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ են իրականացրել: Ըստ նրա` ընդհանուր առմամբ սահմանի ողջ երկայնքով լարվածություն է դիտարկվում:

— Կան տեղային որոշ շարժեր, որոնց նպատակն այս պահին դեռ դժվար է ասել, բայց այն, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում ադրբեջանական կողմը ակնհայտորեն գծագրված, հստակ նախանշված աշխատանքներ է իրականացնում, ակնհայտ է: Ադրբեջանն այստեղ իրավիճակը պարբերաբար տաքացնում է: Դրանք հիմնականում այն հատվածում են, որոնց ուղղությամբ Ադրբեջանը սեպտեմբերին հարձակվել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ