3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան` երեք իշխանություն աշխատում են իրար հետ համագործակցաբար. Լոքմագոզյան

Թեմա

Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԻ գնահատմամբ` Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ նույն քաղաքականությունն ունեն, սակայն Թուրքիան ավելի քաղաքակիրթ ձեւով է արտահայտում իր նպատակները, իսկ Ալիեւն ավելի «չոբանական ձեւով»:

— Թուրքիան հին արմատներ ունեցող երկիր է, քաղաքականությունից, դիվանագիտությունից լավ է հասկանում, դասական, նուրբ դիվանագիտություն է իրականացնում, իսկ Ադրբեջանի պարագայում, դա կացինով դիվանագիտությունն է: Ադրբեջանն ավելի վտանգավոր է: Ինչպես ասում են՝ ավելի լավ է խելոքի հետ քար կրես, քան հիմարի հետ փլավ ուտես, մինչդեռ Ադրբեջանն անհաշվարկելի է, իր հետ չես կարող նորմալ, դասական ճանապարհով աշխատել: Այսինքն` Թուրքիայի հետ կարելի է այսպես ասած՝ նստել-խոսել, բայց Ադրբեջանի հետ դժվար է: Չնայած երկուսի նպատակներն էլ, մեծ հաշվով, Հայաստանի հետ կապված նույնն են: Նրանց նպատակները ոչ միայն համընկնում են, այլեւ անգամ այսօրվա Հայաստանի իշխանությունների նպատակներն են համընկնում իրենց հետ: Երեք իշխանություն աշխատում են նույն ուղղությամբ՝ իրար հետ համագործակցաբար: Մեր վարչապետն այնպիսի բաներ է ասում, որ եթե Ալիեւը լիներ մեր նախագահը կամ վարչապետը, այդ խոսքերն այդպես չէր արտասանի: Նա շարունակ մեզ է մեղադրում, օրինակ, ասում է` Հայաստանը խրված է թուրքական պետությունների արանքում: Ստացվում է՝ ոչ թե իրենք են եկել մեզ շրջապատել, այլ մենք ենք մտել իրենց արանքը, իրենց բաժանել: Սա լրիվ Թուրքիայի տեսակետն է: Դեռեւս 100 տարի առաջ էլ իրենք ասում էին՝ դուք խրված եք սեպի նման եւ չեք թողնում, որ իրականացնենք թուրանական միասնականությունը: Փաստորեն, 100 տարի առաջվա ծրագիրը Հայաստանի իշխանության օգնությամբ թուրքերն ի կատար են ածում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ