3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Տրամադրված են մինչեւ տարեվերջ ստորագրել…

Թեմա

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, անդրադառնալով խորհրդարանական ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության շրջանակային պայմանագրի ստորագրման հնարավորությանը, նշեց, որ պետք է հասցեագրվեն բոլոր խնդիրները:

— Սա առաջարկ է, որ հնչել է մեր կողմից, եւ պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացում ինչ զարգացումներ կլինեն, եւ ըստ այդմ՝ առաջ կշարժվենք: Կարմիր գծերը, ըստ էության, ֆիքսված են: 29.800 քառ. կմ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է, ինչն ինքնին նշանակում է, որ ՀՀ սուվերեն տարածքում այս պահին գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր:

— Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր համարո՞ւմ եք:

— Որեւէ մեկը չի կարող ասել, թե որքանով է դա հնարավոր, որովհետեւ այն մեծապես կախված է Ադրբեջանից: Հայաստանի Հանրապետությունը տրամադրված է մինչեւ տարեվերջ ստորագրել: Ընթացքը ցույց կտա, թե որ հարթակում, ինչ ձեւաչափով, ինչ ժամկետներում եւ բովանդակությամբ կստորագրվի պայմանագիրը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ