Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հուսիթները սարսափելի հարված են հասցրել սաուդյան «Խալիդ թագավորի» օդանավակայանին (Տեսանյութ) Նավթ տեղափոխող հերթական սուպերտանկերը Հորմուզի նեղուցում ականի է բախվել (Տեսանյութ)

Արմեն Աշոտյան. Երբ կլինիկական անբորայականը եւ իր ոհմակը բարձրաձայնում են մի թեզ, ըստ որի Ադրբեջանը պիտի երաշխավորի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը...

Թավշյա տեռոր
Երբ կլինիկական անբորայականը եւ իր ոհմակը բարձրաձայնում են մի թեզ, ըստ որի Ադրբեջանը պիտի երաշխավորի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, նրանք բոլորիս հերթական անգամ դնում են հիմարի տեղ։
Հայտնի է, որ թե միջազգային բազմաթիվ ոչկառավարական կազմակերպությունների գնահատականներով, թե ԱՄՆ Պետդեպի զեկույցներով, թե ԵՄ փաստաթղթերով Ադրբեջանը համարվում է Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար, ամենահակաժողովրդավարական պետություններից մեկը։
Ադրբեջանի քաղաքացիների տարրական քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների խախտումների, խոշտանգումների, քաղաքական ձերբակալիւթյունների եւ սպանությունների, բռնատիրական ռեժիմին բնորոշ այլ վայրագությունների տասնյակ, հարյուրավոր դեպքեր են արձանագրվում ամեն տարի:
Հիմա հարցերս.
1. Եթե Ալիեւը չի երաշխավորում ու պաշտպանում Բաքվում ապրող իր հայրենակիցների իրավունքները, Ստեփանակերտում ապրող հայերի իրավունքները ո՞նց է երաշխավորելու։
2. Եթե միջազգային հանրությունը շատ լավ գիտի Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին ու այն շտկելու գործուն քայլեր ու մեխանիզմներ չի գործադրում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախահայության իրավունքները։
Կցում եմ ասածս ապացուցող տասնյակ զեկույցներից եւ փաստաթղթերից ընդամենը մի քանիսի սքրինշոթերը։
Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երկարաժամկետ ապահովման միակ տարբերակը ինքնորոշման իրավունքի երաշխավորումն է, ճանաչումը եւ ապահովումը։
Մնացածը հիմարների համար նախատեսված նիկոլական տեղեկատվական լափ է։

1

2

3

4

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ