ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Դա չպետք է արվի ինչ-որ պահի օգուտի համար. Զախարյանի գործակալը` Արսենի ՀՀ անձնագիր ստանալու մտադրության մասին

Սպորտ

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը խոսել է ֆուտբոլիստի՝ հայկական անձնագիր ստանալու մտադրության մասին.

«Անձնագրի թեմայով, ճիշտն ասած նրա հետ չենք խոսել։ Ես գիտեմ, որ Արսենի ծնողները հայ են, և նա կարող է ստանալ հայկական անձնագիր։

Բայց, եթե դա տեղի ունենա, Արսենի համար Եվրոպա մեկնելը ավելի հեշտ չի լինի:  Բանակցություններում երբեք անձնագրի հետ կապված խնդիրներ չեն եղել։ Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի անձնագիր ստանալը գիտակցված արարք է ու շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում: Իհարկե, դա չպետք է արվի ինչ-որ պահի օգուտի համար։

Հնարավոր տրանսֆերի գումարը հայկական բանկ փոխանցելու մասին տեղեկություն իրականության հետ կապ չունի, հայկական բանկերն այս պատմության մեջ դեր չունեն»,- Անդրեևի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու գործընթացը հեշտացնելու համար կարող է դեկտեմբերին ստանալ հայկական անձնագիր, սակայն չի փոխի մարզական քաղաքացիությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ