3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

2018 թվականի մայիսին Փաշինյանն իրականացրել է հասարակության բանականության դեմ ուղղված վերջին ակտը. Հակոբյան

Թեմա
«Ստոկհոլմի համախտանիշ - հոգեբանական երևույթ, որն արտահայտվում է նրանով, որ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։
Օրինակ՝ բռնաբարվածները սկսում են կարեկցել իրենց բռնաբարողներին և նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։ Միայն այսպես կարելի է բացատրել այն իրողությունը, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանին պաշտպանեց գեթ մեկ հայ կամ ՀՀ քաղաքացի։ Հետևաբար՝ բոլոր ազգային ուժերը, ովքեր ցանկանում են հեռացնել Նիկոլին և մարդկանց ազատագրել նրա գերությունից, առաջին հերթին պետք է մարդկանց ապացուցեն, որ նրանք բռնության զոհեր են։ Առանց դրա, հնարավոր չէ որևէ իրական փոփոխություն իրականացնել, որովհետև քանի դեռ մարդիկ ապրում են ստոկհոլմյան համախտանիշով, նրանք կարող են արդարացնել Նիկոլ Փաշինյանին անգամ այն դեպքում, երբ նա Ադրբեջանին զիջի իրենց թաղամասը, տունը, ննջարանը․․․
 
Իսկ ագրեսիա հասարակության նկատմամբ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական ագրեսիա ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ 2018 թվականի մայիսին նա իրականացրել է հասարակության բանականության դեմ ուղղված վերջին ակտը, ագրեսիան սկսվել է շատ ավելի վաղ, իրականացվել է հետևողականորեն, մեթոդաբար, կաթիլ առ կաթիլ մթագնելով մարդկանց գիտակցությունը», - գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ