Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞ «Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին է Լույս չի լինելու ԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա Մոսկվային Թրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով «Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից

«Ինչ ազգի էլ պատկանես, չպետք է վերածվես գազանի».ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի ռեժիսոր, դերասանուհի ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Դուք արմատներով Հադրութից եք, ապրե՞լ եք այնտեղ, արցախյան ի՞նչ հիշողություններ ունեք:

— Արմատներով Հադրութից եմ, բայց այնտեղ չեմ ապրել: Հադրութը ծնողներիս ծննդավայրն է: Տատիկս ու պապիկս այնտեղ էին ապրում: Ես ծնվել եմ Վլադիկովկասում, հետո ապրել եմ Աբովյան քաղաքում: Ամառային արձակուրդներին տատիկիս, պապիկիս մոտ էի գնում: Հաճախ եմ հիշում Հադրութի սարերը, աղբյուրի ջուրը, մարդկանց հոգու ջերմությունը եւ չքնաղ բնությունը: Հիշում եմ, թե ինչպես էր հայրս պապիկիս հետ գնում ցախ հավաքելու, որտեղ նաեւ տարբեր կենդանիներ կային: Ես նրանց խնդրում էի, որ ինձ ոզնի բերեն: Եվ մենք ոզնիներով խաղում էինք: Լավ ժամանակներ էին…

— Այնտեղ, որտեղ անցել են Ձեր մանկության օրերը, այսօր շրջում է ադրբեջանցին եւ պղծում է այն ամենը, ինչը հայկական է: Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք այս իրողությունը:

— Իհարկե, ցավ եմ զգում, երբ իմանում են նրանց գործած սրբապղծությունների մասին: Պատմական կռիվների ժամանակ իրենց հարգող մարդիկ ինչքան էլ գրավում էին ուրիշ երկրների տարածքներ, չէին անում այն վայրագությունները, ինչ թուրքն է անում մեր սիրելի Արցախում: Այսօր մեծ ցավ է, որ պղծվում են մեր խաչքարերը, վանքերն ու հուշարձանները: Ինձ համար թշնամին միայն ազգությունը չէ: Ես համարում եմ ինձ թշնամի նրան, ով չի հարգում իմ երկիրը եւ այնտեղ ապրող մարդկանց: Եվ դա միայն աշխարհաքաղաքական հարցերին չի վերաբերում: Մարդկային հարաբերությունների մեջ էլ պետք է մարդկային դրսեւորումներ լինեն: Ինչ ազգի էլ պատկանես, չպետք է վերածվես գազանի եւ, գլուխներ ոտատակ տալով, գնաս առաջ: Ամբողջ մարդկությունն է այսօր դեգրադացիայի վերածվել:

Դուք ապրում եք Մոսկվայում, որտեղ տարբեր ազգություններ կան: Ադրբեջանցիների հետ շփվելիս նրանց կողմից թշնամական վերաբերմունք կա՞:

— Ադրբեջանցիների հետ շփում չկա, ցանկություն էլ չկա շփվելու, բայց թշնամական վերաբերմունք էլ չունենք միմյանց հանդեպ:

Ներկայացումից հետո, եթե նվեր ստանաք ծաղկեփունջ եւ իմանաք, որ ադրբեջանցի է նվիրողը, Դուք այդ նվերը կընդունե՞ք:

— Եթե այդ ադրբեջանցին եկել է Մոսկվայի հայկական թատրոն ու ինձ ծաղկեփունջ է բերել, երեւի ինքը ուրիշ կերպ է մտածում: Եվ ես իր ձեռքից այդ ծաղկեփունջը կվերցնեմ միայն նրա համար, որ իրեն թույլ է տվել ոչ թե գալու եւ պղծելու, այլ իր հարգանքը ցույց տալու մեր արվեստի նկատմամբ: Երեւի նա բարձր է այն ամեն ինչից, որ անում են իր ազգակիցները:

«ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՆ Է ԳՐԱՎՈՒՄ»

Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը Մոսկվայի հայկական թատրոն:

— Բոլորվին պատահական... Մոտ ընկերուհիս ինձ ասաց, որ Մոսկվայի դեսպանատանը եկել է մի շատ շնորհքով, հետաքրքիր անձնավորություն եւ ստուդիա է բացում, ուզում է վերականգնել Մոսկվայի հայկական թատրոնը: Ես այն ժամանակ մտադիր չէի դառնալ դերասանուհի: Ընկերուհիս ասաց` փորձիր, քեզ մոտ դերասանական շնորհք կա, կարող է հետաքրքիր լինել: Որոշեցի փորձել: Հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար պարոն Սլավա Ստեփանյանի հետ շփումներից հասկացա, որ նա շատ հետաքրքիր անձնավորություն է եւ բոլորին կարողանում է սիրահարեցնել արվեստին, ինչն ինձ  շատ դուր եկավ: Սկսեցի հաճախել այդ ստուդիան ու շուտով հասկացա, որ այն, ինչով զբաղվում եմ, իմն է, եւ ես առանց թատրոնի չեմ կարող ապրել: Արվեստը՝ գիտություն է, իսկ ես գիտություն շատ եմ սիրում: Ու հիմա իմ կյանքում Մոսկվայի հայկական թատրոնն առաջին տեղն է գրավում:

— Եղե՞լ է դեր, որ հրաժարվել եք խաղալ:

— Ինձ այնպիսի դերեր չեն առաջարկել, որ չուզենամ խաղալ: Փառք Աստծո, եղել են եւ կան այնպիսի դերեր, որոնք ես մեծ հաճույքով եմ խաղացել ու խաղում եմ: Դերասանը պլաստիրին է, եւ ինչ դեր, որ տալիս են, պետք է ձուլվի եւ կերտի տվյալ կերպարը: Եթե նա պրիմիտիվ չի մտածում, այլ մտածում է իր մասնագիտությունից ելնելով, ուրեմն` ինչ դեր, որ իրեն առաջարկում է ռեժիսորը, պետք է չմերժի, մտնի այդ կերպարի մեջ ու խաղա: Ի վերջո, գլխավորը ոչ թե դերն է, այլ այն, թե ինչ է արվում ռեժիսորի կողմից, ինչ աշխարհ է նա ստեղծում, եւ այդ կերպարը ներկայացման մեջ ինչ ֆունկցիա է կատարում... Չէ՞ որ ամենակարեւորը ներկայացման ասելիքն է, թե ինչ մեսիջ է դրանով ուղարկվում հանդիսատեսին:

 

— Դուք մի՞շտ եք գլխավոր դերեր խաղում:

— Այո, ունեմ գլխավոր դերեր, բայց վերջերս Չեխովի «Առաջարկություն» վոդեւիլն էինք բեմադրել, որտեղ ես գլխավոր դերում չեմ: Նույնիսկ Չեխովի ստեղծագործության մեջ այդ դերը չկա: Կա միայն անունը: Իսկ մեր ներկայացման մեջ այդ կերպարին շատ մեծ իմաստ տրվեց: Փոքրիկ դեր է: Գլխավոր դերը խաղում է մեր տաղանդավոր դերասանուհի Հռիփսիմե Գյուլեզյանը:

Մոսկվայի հայկական թատրոնի արտիստների հետ զրույցից նկատելի է ջերմություն միմյանց նկատմամբ

— Ես իմ գործընկերներին շատ եմ սիրում: Իրենք շատ լուսավոր մարդիկ են: Եվ դա գալիս է պարոն Ստեփանյանից: Նա մեզ այդպես է դաստիարակել եւ դարձրել այն, ինչ հիմա կանք: Թատրոնում ամենագլխավորը լավ մթնոլորտն է: Եթե միջավայրը` որտեղ աշխատում ես, բարի եւ դրական է, ուրեմն` այնտեղ կարող են ստեղծվել գեղեցիկ ներկայացումներ: Իսկ եթե լինում են ինտրիգներ, կոպիտ հարաբերություններ, այդտեղ ոչ մի լավ բան չի կարող լինել բացի լարվածությունից եւ չարությունից:

«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԼՈՒՅՍՄԱՐԻԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՀՈՒՅՍ ԵՎ ԼՈՒՅՍ ՓՈԽԱՆՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»

Դուք նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի միջամտությամբ ոսկե մեդալ եք ստացել: Կպատմե՞ք այդ մեդալի պատմությունը:

— Մենք այդ ժամանակ հյուրախաղերով, մի քանի ներկայացումներով` «Ոտքի, դատարանն է գալիս», «Լույսմարին, Երջանկության Օդան», Հայաստանում եւ Արցախում էինք հանդես գալիս: Ես ոսկե մեդալ ստացել եմ «Լույսմարին, Երջանկության Օդան» ներկայացման համար, որտեղ խաղում էի Լույսմարիի դերը: Լույսմարին 12 տարեկան հայ աղջիկ է, որը բոլորին սովորեցնում է ուրախանալ` անկախ նրանից, թե որքան դժվար է կյանքը, եւ ինչ խնդիրներ կան: Հանդիսատեսը շատ լավ ընդունեց մեր այդ ներկայացումը: Եվ այդ ներկայացման համար 2010թ.-ին Բակո Սահակյանի առաջարկով արժանացա Սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյանի անվան ոսկե մեդալին:  

— Վերջին անգամ Հայաստանում ե՞րբ եք եղել:

— Հայաստան վերջին անգամ այցելել եմ 2018 թվականին: Շատ եմ կարոտել Հայաստանը, բայց կուզենայի այնտեղ մեկնել ոչ թե հենց այնպես, այլ պիտանի գործով` հյուրախաղերով: Եվ դերասանական խաղով հույս ու հավատ ներշնչել ապագայի հանդեպ մեր հայրենակիցներին, որ հասկանան` այն դժվարությունները, որոնք հիմա կան մեր երկրում, ժամանակավոր են: Չնայած մենք «Լույսմարին, Երջանկության Օդան» խաղացել ենք Հայաստանում, բայց էլի կցանկանայի այդ ներկայացմամբ ներկայանալ իմ հայրենակիցներին, որպեսզի Լույսմարիի կերպարով հույս եւ լույս փոխանցեմ հանդիսատեսին: Եվ ոչ միայն Լույսմարիի, մենք մեր ամեն ներկայացման մեջ հանդիսատեսին փոխանցում ենք հավատ եւ հույս`դեպի լավ ապագան: Մի քանի օր առաջ խաղացինք ներկայացում «Ախ Ռուբիկ, Ռուբիկ կամ սիրային քառանկյունի», որտեղ երեւանյան տրամադրություն ենք փոխանցում հանդիսատեսին: Ներկայացմանը կային նաեւ ռուսներ, որոնք վերջում մեզ ասացին` պարտադիր չէր հասկանալ լեզուն, որպեսզի տեղափոխվեինք երեւանյան մթնոլորտ, չենք եղել այնտեղ, բայց այս ներկայացումից հետո ուզում ենք գնալ ու տեսնել Երեւանը:

Եվ վերջում` եկեք զրույցն ավարտենք Ձեր սրտի խոսքով:

— Մեր բոլոր հայրենակիցներին ցանկանում եմ մաքսիմալ հավատք սեփական ուժերին: Եթե լինի հավատը, ինչքան էլ դժվար լինի կյանքը, կլինի հաղթանակը: Հուսով եմ` ներկայացումներով կհանդիպենք Հայաստանում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել«Ժողովուրդ». Կապսի ջրամբարի շինարարությունը եւս ձախողեցինՂազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված