3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ինչո՞ւ եք թալանում ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը. Ռուբեն Մելքոնյան

Թեմա

Ըստ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլեւ` ներքին: Պրոֆեսորի կարծիքով` այդ ներքին մարտահրավերների մեջ հատկապես կարեւորվում է կեղծ ու սուտ ինֆորմացիայի տարափը, որի թիրախը մեր հասարակությունն է:

— Ի մասնավորի` Թուրքիայի եւ Ադրբեջանի, դրանից բխող վտանգների, այլափոխված, խեղաթյուրված պատկերի ներկայացումը, որի նպատակները չեն  կարող լինել հայաստանանպաստ, այսինքն` մեր հասարակությանը ներկայացնում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ ոչ միայն հարաբերություններ կարգավորելու, այլեւ բարեկամանալու հնարավորություն, որի հավաքական անվանումն է «խաղաղության դարաշրջան»: Սակայն սա որեւէ կապ չունի իրականության հետ, եւ ավելին` չկա որեւէ  նախադրյալ` դրան հասնելու համար: Ի դեպ, այս սին եւ դատարկ խաղաղության դարաշրջանի տապալվելու մասին սկսել են խոսել նույնիսկ իշխանությունները` անուղղակի կամ ակնարկներով` միեւնույն ժամանակ պնդելով, թե հավատում են այդ կեղծիքին եւ գնալու են այդ ճանապարհով: Մինչդեռ մասնագետներն ի սկզբանե պնդում էին, որ խաղաղության մասին խոսելն անիմաստ է: Իշխանության ներկայացուցիչների թեզերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին համընկնում են Ժիրայր Լիպարիտյանի (ՀՀ առաջին նախագահի խորհրդական) թեզերի հետ եւ դառնում Հայաստանի պաշտոնական դիրքորոշում: Սա ունի մի շատ մեծ վտանգ. այս թեզերը ապակողմնորոշում են հասարակության մի մասին, հատկապես Երեւանից դուրս: Ինչո՞ւ եք խաբում ժողովրդին` կեղծ խաղաղասիրական թեզեր տարածելով, թե թուրքերն ու ադրբեջանցիներն իրականում այդքան էլ վատը չեն, ինչո՞ւ եք թալանում ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը եւ նրան մենակ թողնում թշնամու առաջ, ով խոսում է Սեւանը, Ջերմուկը, Երեւանը գրավելու իր բացահայտ ցանկությունների մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ