3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ընդդիմությունը խորհրդարան կվերադառնա մասնակի

Թեմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, անդրադառնալով տիտղոսային ընդդիմության խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու չարչրկված թեմային, ընդգծեց, որ իրենք խորհրդարանից չէին հեռացել, որ հիմա էլ վերադառնան: Բայց, այդուհանդերձ, թե ինչ վերջնական որոշում են կայացրել, մանրամասնեց, որ պարզապես ԱԺ լիագումար նիստերին չեն մասնակցելու, կմասնակցեն բոլոր այն հարցերին, որոնք համարում են իրենց օրակարգը, որը վերաբերում է ազգային, անվտանգային, ռազմավարական, Արցախի հարցերին:

— Պետք է հիշեցնեմ նաեւ, որ խորհրդարանի բոյկոտի մասին հայտարարություն եղավ, որը ոչ թե պատահական, ինչ-որ մեկ օր որոշեցինք, այլ ԱԺ-ում նախաձեռնեցինք արտահերթ նիստ՝ հայտարարություն ընդունելու համար, որովհետեւ նախանշում էինք այն բոլոր «կարմիր գծերը», որոնք վերաբերում էին բանակցային գործընթացին, եւ մեր գործիքակազմում շարունակում է մնալ նիստեր հրավիրելու հարցը: Նախորդ քառօրյային, կարծում եմ, որեւէ մեկի համար զարմանալի կամ անակնկալ չէր, որ «Հայաստան» խմբակցության շատ պատգամավորներ մասնակցեցին հայտարարության ժամին՝ հանդես գալով հայտարարություններով, որն էլ իշխանությունը ձեւախեղում է՝ ներկայացնելով, թե Զատուլինին էր նվիրված: Այնպես չէ, որ մեր ֆրակցիան միշտ 29 հոգով է ներկա լինելու, պայմանական եմ ասում, եթե, օրինակ, վաղը գանք նիստերին, ապա Արմեն Ռուստամյանը ներկա չի լինելու, որովհետեւ նա գործուղման է: Ֆրակցիայում որոշումը միասնաբար են կայացնում, եւ բոլորի համար է պարտադիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ