Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Ռուբեն Վարդանյանի դեմ ուղղված ֆիզիկական սպառնալիքների, Արցախի առաջնահերթ մարտահրավերների եւ Արցախը հայկական պահելու հրամայականի մասին. ԱՀ պետնախարարի խորհրդականի առաջին զրույցը

Հանդիպում

Ալիեւի` արցախահայությանը ուղղված սպառնալիքների, Ադրբեջանում` Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո առաջացած հիստերիայի եւ Արցախը հայկական պահելու հրամայականի մասին զրուցել ենք Արցախի հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆԻ  հետ:

-Տիկին Աղաբալյան, որպես պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, խնդրում ենք առանձնացնել երեք կարեւոր առաջնահերթություններ, որոնք անհրաժեշտ են Արցախի զարգացման եւ առկա մարտահրավերներին դիմակայելու համար:

-Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 9-ին՝ Արցախի Հանրապետության կառավարությունում հրավիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ հստակ նշել է 2020թ. պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Արցախի համար կարեւորագույն առաջնահերթությունները: Դրանք են՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման, անվտանգության ապահովման խնդիրները, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը: Մյուս բոլորը խնդիրները ածանցյալ են: Ինքս կիսում եմ այս համոզմունքը եւ պատիվ ունեմ Ռուբեն Վարդանյանի թիմում իմ մասնակցությունն ունենալ այս առաջնահերթությունների իրագործմանը:

-Տիկին Աղաբալյան, հայտնի է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու լուրը, անգամ բացահայտ սպառնալիքներ են հնչեցվել նրա հասցեին: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցիների այդչափ վախը ԱՀ պետնախարարից:

-Հավանաբար, պարոն Վարդանյանի կերպարը, անցած ճանապարհը, նրա ունեցած միջազգային կապերն ու հնարավորությունները լրջորեն անհանգստացրել են Ադրբեջանին, որը փորձում է Արցախի հիմնախնդիրը «լռեցնել» ու «փակել», ակնկալելով, որ միջազգային հանրությունը մոռանա այդ խնդրի մասին: Իսկ Ռուբեն Վարդանյանի ասպարեզ գալը, այդ ֆոնին Արցախի մասին հրապարակումները նաև միջազգային մամուլում, Արցախի շուրջ համախմբման նոր շարժման գեներացումը իրապես խափանում են Ադրբեջանի պլանները:

Ռուբեն Վարդանյանի անձի դեմ ուղղված ֆիզիկական սպառնալիքները ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի՝ հայատյացության, ցեղասպան էության եւ ահաբեկչական վարքագծի հերթական դրսեւորում: Եվ այսօրինակ արձագանքը հստակ ցույց է տալիս, թե ինչու Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում:

-Եվ վերջում, Ալիեւը շարունակում է պնդել, որ արցախահայությունը այլեւս Ադրբեջանի բնակիչներ են եւ, որ այդ փաստի հետ պետք է հաշտվեն արցախահայերը։ Որպես արցախցի, հայ կին, ով ուրույն ներդրումն ունի Արցախի կայացման գործում, որն՞ է Արցախը հայկական պահելու Ձեր բանաձևը:

-Արցախը հայկական պահելու մե´կ բանաձեւ կա՝ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԱՐՑԱԽԻՆ. չլքե´լ, չհրաժարվե´լ, չհանձնվե´լ: Ամուր կառչած մնալ հազարամյակների տարիք ունեցող հայկական արմատներին, հավատալ սեփական ուժին ու վերընձյուղվել: Անկախ նրանից, թե ինչ են բարբաջում կամ երազում ալիեւները...

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված