Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան

ԹՇՆԱՄՈՒ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՐՏՈՒՄ

Վերլուծություն

«Տե­սա­կա­նում և գործ­նա­կա­նում հնա­րա­վոր է խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել և դրա­նից 12 ժամ հե­տո կա­րող է պա­տե­րազմ սկսվել»,- այս­պես խո­սեց... ո՛չ, Զրա­դաշ­տը չէ, այլ կա­պի­տու­լյանտ և հո­ղա­տու գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նը: Այ­սինքն` խոս­տո­վա­նեց, որ իր «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գը» աղբ է, ո­չինչ է, ար­ժե ա­վե­լի քիչ, քան այն թուղ­թը, ո­րի վրի վրա տպվե­լու է պայ­մա­նա­գի­րը: Որ կա­րող է ու­նե­նալ ըն­դա­մե­նը 12 ժամ կյանք, և հա­վա­նա­բար հենց այդ­քան էլ ու­նե­նա­լու է:

ՍՏԵՐ` Ա­ՌԱՆՑ ՔՈ­ՂԱՐԿ­ՄԱՆ

Հ1-ի իր ինք­նա­հար­ցազ­րու­ցի ըն­թաց­քում կա­պի­տու­լյան­տը ստում էր` ա­ռանց թաքց­նե­լու, որ ստում է: Նույ­նիսկ ա­մեն ին­չին սո­վոր լրագ­րո­ղու­հին, որ ստա­տիս­տի դե­րում էր, ակն­հայ­տո­րեն զար­մա­ցել էր այդ ստե­րից: «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյա­նի դի­պուկ գնա­հատ­մամբ. «Դա­վա­ճան վիժ­ված­քի ինք­նա­հար­ցազ­րույ­ցը դի­տե­լիս մի­այն ա­վե­լի է խո­րա­նում զզվան­քը թշնա­մու կա­մա­կա­տա­րի, նրան պա­հող-պահ­պա­նող մարդ­կա­յին աղ­բի ու հա­կա­դիր բև­ե­ռում գտնվող­նե­րի ան­կա­րո­ղու­թյան նկատ­մամբ: Հա ու մի ա­սեք «ժո­ղովր­դին ժեխ մի ա­սեք», էս­քա­նից հե­տո սրան պա­հո­ղը մե­նակ ժե­խը կա­րա լի­նի, ու քա­նի դեռ մենք չենք ար­ձա­նագ­րում, որ ինս­տի­տու­ցի­ո­նալ ձև­ով պետք է հաղ­թել ժե­խին, մենք տեղ չենք հաս­նե­լու, ու միշտ ժեխն է հաղ­թե­լու մեզ: Ժե­խըն­տի­րը լավ գի­տի իր ժե­խին, ու քա­նի դեռ մենք ժե­խին լավ չգի­տենք, ժե­խըն­տի­րը իշ­խե­լու է ու հանձ­նի եր­կի­րը քայլ առ քայլ: Ժե­խըն­տի­րի ինք­նա­հար­ցազ­րույ­ցը վե­րից վար ստի, կեղ­ծի­քի, ա­մո­թի ու թշնա­մու նա­րա­տիվ­նե­րը դաշտ բե­րե­լու մա­սին է»:

Իսկ ստե­րի հեր­ձումն ի­րա­կա­նաց­նենք մաս­նա­գի­տու­թյամբ հեր­ձող բժիշկ, ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նի օգ­նու­թյամբ: Նա այդ հեր­ձու­մը վեր­նագ­րել է. «13 ա­պա­ցույց ի հա­կադ­րու­թյուն Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­բա­րո ստե­րի, թե Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում Հա­յաս­տա­նը ճա­նա­չել է դե­ռևս 2007 թվա­կա­նին»: Թվար­կենք դրանք.

1. Մադ­րի­դյան կոչ­վող սկզբունք­նե­րը (2007 թ. նո­յեմ­բեր) ի­րենց մեջ պա­րու­նա­կում են 3 հիմ­նա­կան սկզբունք՝ ու­ժի կամ ու­ժի սպառ­նա­լի­քի չկի­րա­ռում, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն և ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք:

Այ­սինքն՝ 2007-ի փաս­տաթղ­թի մեջ, ո­րով Նի­կո­լը փոր­ձում է ար­դա­րաց­նել իր դա­վա­ճա­նու­թյուն­նե­րը, գրված և մի­ջազ­գա­յին միջ­նոր­դա­կան խմբի կող­մից ար­ձա­նագր­ված սկզբունք է ՝ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ու­նի ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք:

2. «Մայն­դոր­ֆյան հռչա­կա­գի­րը», ո­րը ստո­րագր­վել է 2008-ին՝ Սերժ Սարգ­սյա­նի, Իլ­համ Ա­լի­և­ի և Մեդ­վե­դև­ի կող­մից, Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայ­նեց, որ «Մադ­րի­դյան սկզբունք­նե­րը» հիմք են հան­դի­սա­նա­լու այս կոնֆ­լիկ­տի կար­գա­վոր­ման հա­մար:

3. 2009-2013 թթ. Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րը 5 ան­գամ ըն­դու­նել են հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյունն, ո­րոն­ցով բա­ցա­հայ­տել են Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հիմ­նա­կան սկզբունք­նե­րը և տար­րե­րը: Դրանք հիմն­ված են ե­ղել 2007 թ.-ի «Մադ­րի­դյան սկզբունք­նե­րի» վրա, բայց ա­ռա­վել բա­նակց­ված, ա­ռա­վել պրո­հայ­կա­կան ձև­ա­կեր­պում­ներ պա­րու­նա­կող:

4. 2011թ. հու­նի­սին Կա­զա­նում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րին Ռու­սաս­տա­նի այն ժա­մա­նակ­վա նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վե­դև­ի կող­մից ա­ռա­ջարկ­ված փաս­տա­թուղ­թը, ո­րը մեր­ժեց Իլ­համ Ա­լի­և­ը, ա­պա­ցույց է, ապ­տակ է Նի­կո­լի ստին, թե 2007-ից Հա­յաս­տա­նը Ար­ցա­խը տվել էր Ադր­բե­ջա­նին:

5. 2016-ի հոկ­տեմ­բե­րին Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րում է, որ աշ­խար­հը ստի­պում է ի­րեն ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը:

6. 2017-ի նո­յեմ­բե­րին Հա­յաս­տանն ու Եվ­րա­մի­ու­թյու­նը ստո­րագ­րում են Հա­մա­պար­փակ եւ ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը (ՍԵ­ՊԱ), որ­տեղ նե­րառ­ված է Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը` որ­պես Ար­ցա­խի խնդրի կար­գա­վոր­ման սկզբունք­նե­րից մե­կը:

7. 2019-ին Նի­կոլ Փա­շի­նյանն ըն­դու­նում է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի կու­սակ­ցու­թյան պատ­վի­րա­կու­թյա­նը և խոս­տո­վա­նում, որ Պու­տի­նը, Լու­կա­շեն­կոն, Նա­զար­բա­և­ը ի­րեն ա­սում են՝ Ա­լի­և­ը շատ լավ հաս­կա­նում է, որ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում չի լի­նե­լու:

8. 2020-ի հուն­վա­րին Կա­պա­նում Նի­կոլ Փա­շի­նյանն ինքն է կար­դում Սերժ Սարգ­սյա­նի թո­ղած ժա­ռան­գու­թյու­նը՝ Ար­ցա­խը պետք է ու­նե­նար ոչն­չով չսահ­մա­նա­փակ­ված, պար­տա­դիր ուժ ու­նե­ցող հան­րաք­վե­ի հնա­րա­վո­րու­թյուն՝ մի­ջան­կյալ կար­գա­վի­ճա­կով:

9. Ան­գամ պա­տե­րազ­մից հե­տո 2020-ի ձմռա­նը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախ­կին հա­մա­նա­խա­գահ Ի­գոր Պո­պո­վի շուր­թե­րով ներ­կա­յաց­նում է ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի բո­վան­դա­կու­թյու­նը՝ Ար­ցա­խի մի­ջան­կյալ կար­գա­վի­ճակ, վերջ­նա­կան կար­գա­վի­ճակ, հան­րաք­վե և այլն: Սա մինչ այն պա­հը, երբ 2018-ին տե­ղի ու­նե­ցավ իշ­խա­նա­փո­խու­թյուն:

10. Ֆրան­սի­ա­յի սե­նա­տը 2020-ի նո­յեմ­բե­րին, պա­տե­րազ­մից հե­տո, ըն­դու­նել է բանա­ձև՝ կո­չով դի­մե­լով Ֆրան­սի­ա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը՝ ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը:

11. 2020-ի նո­յեմ­բե­րին ԵՄ ԱԳ նա­խա­րար Բո­րե­լը ԵՄ պաշ­տո­նա­կան տե­սա­կետն է հայտ­նում ՝ ԼՂ խնդի­րը կար­գա­վոր­ված չէ, և Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը պետք է լի­նի բա­նակ­ցությ­ուն­նե­րի փա­թե­թում:

12. Մինչ 2021-ի ապ­րի­լի խայ­տա­ռակ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, ՄԽ հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րը պաշ­տո­նա­կան տե­սա­կետ­նե­րում հայտ­նում է­ին, որ Ար­ցա­խյան խնդի­րը կար­գա­վոր­ված չի, չու­նի ռազ­մա­կան լու­ծում և պետք է կար­գա­վոր­վի կող­մե­րին հայտ­նի սկզբունք­նե­րի և տար­րե­րի հի­ման վրա:

13. 2022-ի մա­յի­սի 19-ին ԱՄՆ դես­պա­նը Հա­յաս­տա­նում (անգամ պա­տե­րազ­մից և խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո), տրված հար­ցազ­րույ­ցում հայտ­նել է, որ ԱՄՆ-ն ճա­նա­չում է ԼՂ բնակ­չու­թյան ի­րա­վուն­քը ՝ ո­րո­շե­լու սե­փա­կան ա­պա­գան:

ՑԵ­ՂԱՍ­ՊԱՆ­ՆԵ­ՐԻ ԿԱ­ՄԱ­ԿԱ­ՏԱՐ` «ՅԱՆ» ԱԶ­ԳԱ­ՆՈՒ­ՆՈՎ

Turqnikol 

Այս 13 կե­տե­րը կա­պի­տու­լյան­տի ստե­րի հերձ­ման սոսկ փոքր մասն է: Մնա­ցյա­լը ըն­թեր­ցո­ղը կա­րող է ինք­նու­րույն գտնել` զին­վե­լով Գուգ­լի ո­րո­նո­ղա­կան մե­քե­նա­յով, ե­թե ի­հար­կե կա­պի­տու­լյան­տի ձայ­նը լսե­լով զզվան­քից չփսխի: Ո­րոշ դեպ­քե­րում կպա­հանջ­վի նա­և Գուգ­լի թարգ­մա­նի­չը, օ­րի­նակ` այն դրվա­գը հեր­ձե­լիս, ուր Նի­կո­լը ստեց ԵՄ դի­տորդ­նե­րի մա­սով, ո­րոնց բե­րե­լով այդ­քան գլուխ էր գո­վում: Նա հայ­տա­րա­րեց, որ դի­տորդ­նե­րը հրա­դա­դա­րի պահ­պան­ման մե­խա­նիզմ­ներ չեն ի­րա­կա­նաց­նում, նրանց ա­ռա­քե­լու­թյունն ա­վե­լի խորն է: Ի­րա­կա­նում ԵՄ պաշ­տո­նա­կան կայ­քում բա­ռա­ցի նշված է՝ ԵՄ մո­նի­տո­րին­գա­յին ա­ռա­քե­լու­թյու­նը պետք է ի­րա­կա­նաց­նի 2 կա­րև­ո­րա­գույն ֆունկ­ցի­ա, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նը հրա­դա­դա­րի պահ­պան­ման մե­խա­նիզմ­նե­րի մշտա­դի­տար­կումն է:

Սա­կայն անց­նենք ա­ռաջ: Ցե­ղաս­պան­նե­րի կա­մա­կա­տար խուն­տան, ո­րը ա­րա­գաց­ված տեմ­պե­րով ոչն­չաց­նում է պե­տա­կան դի­մադ­րա­կան բո­լոր մե­խա­նիզմ­նե­րը և ան­շե­ղո­րեն մո­տեց­նում երկ­րորդ ցե­ղաս­պա­նու­թյան պա­հը, նա­և ին­տեն­սի­վաց­նում է տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան հար­ձա­կումն ընդ­դեմ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի: Նա­և փոր­ձում է ա­մեն կերպ ռեպ­րե­սիվ մի­ջոց­ներ կի­րա­ռել ընդ­դեմ իր քա­ղա­քա­կան ա­խո­յան­նե­րի: Մինչ ա­ռաջ անց­նե­լը նշենք, որ ըստ վեր­լու­ծա­բան Սար­գիս Ծա­տու­րյա­նի, Ադր­բե­ջան կոչ­վող ար­հես­տա­կան կազ­մա­վո­րու­մը 1918-ին Էն­վե­րի կող­մից ստեղծ­վել էր նա­խև­ա­ռաջ հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյունն ա­վար­տի հասց­նե­լու նպա­տա­կով, այս ան­գամ` Ա­րև­ե­լյան Հա­յաս­տա­նում: Եվ այդ ցե­ղաս­պան գո­յակ­ցու­թյան հետ­նորդ­նե­րը դրա­նից ու­ղիղ 100 տա­րի անց կա­րո­ղա­ցան Հա­յաս­տան մտցնել տրո­յա­կան ձի­ուն` ի դեմս Նի­կո­լի և ՔՊ-ի: Խուն­տա ձև­ա­վո­րած իշ­խա­նա­զավթ կու­սակ­ցու­թյու­նը կազմ­ված է գրե­թե ամ­բող­ջո­վին գե­նապղծ­ված տար­րե­րից, ո­րոնք նա­և բնակ­չու­թյան տա­կանք, շեղ­ված մա­սին` ժե­խին, դարձ­րին ի­րենց հե­նա­րա­նը:

Հի­մա էլ գու­մար­վել է ընդ­դի­մա­դիր կար­կա­ռուն դեմ­քե­րին ռեպ­րե­սի­ա­նե­րի են­թար­կե­լու մղու­մը: Մա­մու­լն ար­դեն գրել է, որ Ար­մեն Ա­շո­տյա­նի դեմ «պետ­քա­կան», ձեր­բա­կա­լե­լու պի­տա­նի ցուց­մունք կոր­զե­լու նպա­տա­կով Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նի դու­քյանն ար­դեն գես­տա­պո­յա­կան մե­թոդ­նե­րով հար­ցաքն­նել է ա­ռա­վել քան 100 հո­գու: Նա­և լու­րեր են պտտվում, որ խուն­տան մտա­դիր է ձեր­բա­կա­լել և «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Սեյ­րան Օ­հա­նյա­նին... Ինչ­պես փաս­տում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Սա կոչ­վում է ա­ռա­ջա­դի­մող ժո­ղովր­դա­վա­րու­թյուն, որ­տեղ ընդ­դի­մու­թյուն լի­նե­լը քիչ է մնում դառ­նա անձ­նա­զո­հու­թյան ու քա­ջու­թյան դրսև­ո­րում»:

Իսկ ՀՀԿ ղե­կա­վար, ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը հե­տաքր­քիր շախ­մա­տա­յին քայլն է ա­նում: Նա սկսել է ե­րի­տա­սար­դու­թյան կող­մից սիր­ված «Ինսթագ­րա­մում» զե­տե­ղել պեր­ճա­խոս լու­սան­կար­ներ և կարճ տե­սա­նյու­թեր, ո­րոնք հա­սա­նե­լի բա­ցատ­րում են ի­րո­ղու­թյու­նը: Բայց կրկին` ա­ռանց պո­պու­լիզ­մի:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված