Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ինչ է պատմել Պեմզաշենի գործով ձերբակալված Վրույր Բարսեղյանն իրավապահներին. մանրամասներ հարցաքննությունից. Armlur.am

Իրավական

ArmLur.am-ին հայտնի է դարձել Պեմզաշենում մորը եւ երկու երեխաներին դաժան կերպով սպանության գործով ձերբակալվածները ինչ են պատմել իրավապահներին: Այսպիսով ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս պահին քրեական գործով դեպքի մասին իրավապահներին ողջ եղելությունը պատմել է ձերբակալվածներից միայն Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանը: Նա նախաքննական մարմնում պատմել է, որ տուն է մտել գիշերը տան հիմնական դռնից եւ տան դուռը բաց է եղել: Զարինե Մելիքսեթյանի տուն են մտել գողության նպատակով, բայց երբ խառնաշփոթ իրավիճակ է եղել, տան անդամները դիմադրել են, նրանք կապել են ընտանիքի անդամներին, որից հետո էլ սեռական բռնի գործողությունների են դիմել:

Ի դեպ ArmLur.am-ին ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հաստատեց տեղեկությունը, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել: Ավելին՝ ըստ Վրույր Բարսեղյանի խոսքերի՝ նրանք իրենց գործողություները կատարելուց հետո տան հիմնական դռնից էլ դուրս են եկել ու հեռացել:
Ավելին մեզ հայտի դարձավ, որ այս պահին քրեական վարույթով մյուս ձերբակալված անձը, որը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է ՝ Արկադի Բարսեղյանը, հրաժարվում է ցուցմունք տալ եւ պատմել դեպքի մանրամասները: Ուշագրավ հանգամանք եւս ՝Վրույր Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի եւ հաշվառված է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ