3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Պետք է վերացնել նախագահի ինստիտուտը, եթե ժողովուրդը նրան չի ընտրելու. Էդմոն Մարուքյան

Ներքաղաքական

Պետք է կամ գնալ նախագահական պետության ճանապարհով, կամ վերացնել նախագահի ինստիտուտը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Սահմանադրական բարեփոխումների ընթացող նիստի ժամանակ նշեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Մենք մի անգամ բավականին մանրամասն քննարկում ունեցանք նախագահական կառավարման եւ խորհրդարանական կառավարման մասին: Պարոն Իոննիսյանն ասում է՝ չենք հասել քվեարկության, բայց էդտեղ դոմինանտ երեւաց, որ հանձնաժողովում մեծամասնությունը խորհրդարանական կառավարման կողմնակիցներ են: Այս հարցում ես հոռետես եմ եւ կարծում եմ՝ մեզ չի հաջողվելու ավելի լավացնել այս ինստիտուտը, եթե պահպանում ենք խորհրդարանական կառավարումը:

Եթե չենք պահպանում, մեզ պետք է լինելու ուղղակի ժողովրդի կողմից ընտրված նախագահ: Եթե պահպանում ենք եւ  ժողովուրդը չի ընտրելու նախագահին, ես կարծում եմ, որ պետք է այդ ինստիտուտը վերացնել, գնալ ոչ ավանդական ճանապարհով, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել ԱԺ նախագահի վրա։ ԱԺ նախագահի, ԱԺ-ի դերը բարձրացնել ու առաջ շարժվել խորհրդարանական պետության տրամաբանությամբ»,-նշեց նա։

Մարուքյանի խոսքով, գործող Սահմանադրության մեջ կան ինստիտուտներ, որոնք իրենց չեն արդարացրել, օրինակ, Հանրային Խորհուրդը. «Պետք է գնալ վիրահատական ճանապարհով ու վերացնել դրանք, կարկատել այդ ինստիտուտները, չի ստացվելու, ես չեմ հավատում։ Կամ պետք է որոշենք, որ դառնում ենք նախագահական պետություն, կամ եթե խորհրդարանականը շարունակում ենք, այդ անիմաստ ուռճացված համակարգերը, ինստիտուտները, որոնք քաղաքական իմաստով դերակատարում չեն կարող ունենալ, կարող են առ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ