Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Արմեն Աշոտյանին կձերբակալեն. 168.am

Քրեական

Նախորդ շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, որ իրեն կալանավորեն, սակայն ապարդյուն։

Նա տեղեկացրել էր նաև, որ «Ընդդեմ Արցախի հանձնման» հանրահավաքի ժամանակ է տեղեկացել, որ այս գործով կա բերման ենթարկված՝ Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը՝ 70-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանը, որին չորս տարվա ընթացքում չեն կանչել հարցաքննության, ով հայտնի է՝ որպես ՀՀ լավագույն թոքաբան, որպես Վեհափառի բժիշկ։

Աշոտյանի խոսքով՝ գործը տարբեր կառույցներով է անցնում և հասնում է Քննչական կոմիտեի «այսօրվա ոչնչության մոտ, նա էլ Նիկոլին զեկուցում է՝ այդ գործով դալշեն կտամ»

«Դալշեն», փաստորեն, տրվել էր, որովհետև Միքայել Նարիմանյանին բերման ենթարկելուց, ապա ազատ արձակելուց, ինչպես նաև ԵրՊԲՀ բարձրաստիճան կին աշխատակցին քրեական վարույթով ներգրավելուց հետո ցանկալի արդյունքի ըստ ամենայնի չհասնելով՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 8-ին հաղորդագրություն էր տարածել «գործի» վերաբերյալ, որում ասվում է.

«Մ.Ն.-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հանցավոր արարքի կատարում:

Մ.Ս.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) կատարելու համար»,- գրված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Մ.Ն.-ն պրոֆեսոր Նարիմանյանն է, Մ.Ս.-ն՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բարձրաստիճան աշխատակից կին:

Հաղորդագրության մեջ մի նախադասություն բավականին ուշագրավ մեսիջ էր պարունակում իր մեջ:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ»,- ասված էր դատախազության հաղորդագրության մեջ:

Դատախազությունը բառացի ասում էր՝ այս մարդիկ պատանդ կլինեն այնքան ժամանակ, նրանց գլխին քրեական հետապնդման վտանգը կախված կլինի այնքան, մինչև որևէ մեկը ցուցմունք կտա Արմեն Աշոտյանի դեմ, որովհետև ակնհայտ է, որ ոչ պրոֆեսոր Նարիմանյանը, ոչ էլ առավել ևս բուհ-ի արհեստակցական միության նախագահը չեն Նիկոլ Փաշինյանի ու նրա իրավապահ մարմինների թիրախները: Նիկոլ Փաշինյանին պետք է այս փուլում չեզոքացնել Արմեն Աշոտյանին, և դա ամեն գնով պետք է արվի, անգամ, եթե դրա գինը առողջական լրջագույն խնդիրներ ունեցող, 168.am-ի տեղեկություններով՝ տվյալ պահին հիվանդանոցում գտնվող տարեց բժշկին կամ երիտասարդ կնոջը ազատազրկելն է: Բարոյականության բոլոր սահմանները հատած, որևէ կարմիր գիծ չունեցող այս իշխանության համար դա խնդիր չէ:

Եվ սա այն դեպքում, երբ անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի, նախկին Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն է հրաժարվել այս անհեռանկար գործն իր հաշվեկշռում պահելուց:

Փաստորեն գտել են…

168.am-ի տեղեկություններով՝ Արմեն Աշոտյանին մոտ օրերս, խիստ հավանական ՝ այսօր կամ վաղը կձերբակալեն:

Ըստ ամենայնի, Արգիշտի Քյարամյանին հաջողվել է տարատեսակ հոգեբանական ճնշումներ գործադրելու միջոցով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ ինչ-որ մեկից  ցուցմունք կորզել Արմեն Աշոտյանի դեմ:

Շարունակությունը՝ 168.am-ում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված